
Թուրքիան իր զորքերը Սիրիայից դուրս կբերի միայն «անվտանգ միջավայր ստեղծելուց հետո», թուրքական Milliyet թերթին տված հարցազրույցում ասել է ազգային անվտանգության նախարար Յաշար Գյուլերը։
«Մենք ոչ մեկի հողերի վրա չենք ոտնձգություն անում, դա բացատրում է մեր պարոն նախաագահը (Թայիփ Էրդողանը) ամեն հանդիպման ժամանակ։ Մեզ ոչ մեկի հողերը պետք չեն, և մենք դրանք հստակ տարանջատում ենք։ Բայց հիմա, երբ մեր երկրում կա 4 միլիոն սիրիացի, իսկ Իդլիբում վտանգ կա, որ ցանկացած պահի այնտեղի 5 միլիոնը փախստական կդառնա... ասել, որ «դուք կգնաք այստեղից»։ Ինչպե՞ս կարող ենք մենք դուրս գալ այնտեղից (Սիրիա)՝ առանց անվտանգ միջավայր ստեղծելու»,- ասել է Գյուլերը, փոխանցում է РИА Новости-ն։
Նրա խոսքով՝ «նախ պետք է պայմաններ ստեղծել»։ Նա հավելեց, որ «կընդունվի սահմանադրություն», որը Դամասկոսն այժմ պարտավոր է պատրաստել, «կանցկացվեն ընտրություններ, կստեղծվի կառավարություն, և այն կընդգրկի բոլոր այն մարդկանց, ովքեր այստեղ են, ապա, իհարկե, մենք ուրախ կլինենք հեռանալ»