News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 03
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 22-ի նիստում ընդունեց որոշում, որով նախատեսվում է ՀՀ 2024 թ. պետբյուջեի նախագծի կազմում ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2024 թ. ծրագիրը:

Ըստ հիմնավորման՝ ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների առօրյա հոգսերը հնարավորինս մեղմելու և կենսապայմանները բարելավելու նպատակով ընդունվել է ՀՀ Կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ին որոշումը, որով սահմանվում են սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալները, փոխհատուցման կարգն ու փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների ցանկը: Աջակցություն ստացող սահմանամերձ 23 համայնքների 82 բնակավայրերի աջակցության համար պահանջվում է 988,933.7 հազար դրամ։

Նախագծի ընդունմամբ սահմանամերձ համայնքներին ցուցաբերվելու է պետական աջակցություն՝ բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցում տրամադրելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկական կողմը շահագրգռված է ոռոգման և հողային ռեսուրսների կառավարման ֆրանսիական փորձի ուսումնասիրմամբ. նախարար
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է ֆրանսիական...
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, կազմել է...
«Fly Arna» ազգային ավիափոխադրող ընկերությունը լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունի. Վահան Քերոբյան
Նման ինֆորմացիա չեմ լսել։ Ես գիտեմ, որ ընկերությունը լրացուցիչ...
Մեր կառավարության քաղաքականության գլխավոր առանցքը պտտվում է աշխատանքի արտադրողականության շուրջ. Քերոբյան
Այդ առումով աճի մի քանի հենասյուներ կան, որոնց արդյունքում կարելի է հասնել նշված թիրախին: Դրանց մեջ կան ընկերությունների մոդեռնիզացիան...
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 30-ին, կազմել է...
«Գիտության և գործարարության օրեր» համաժողովի նպատակն է ՀՀ-ում բիզնեսը դարձնել ավելի գիտելիքահեն. Քերոբյան
Համաժողովը նպատակ ունի գիտնականների, բիզնեսմենների և այլ հետաքրքրված անձանց միջոցով պարզել, թե ինչպես պետք է անենք, որ Հայաստանում բիզնեսը…
Ամենաշատ