News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 03
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Իրանը թույլ չի տա, որ որևէ անջատողական ​​խմբավորում զենք ունենա և ապստամբություն հրահրվի Իսլամական Հանրապետության դեմ։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին 1980-88 թվականներին Իրաքի հետ պատերազմի տարելիցին նվիրված զորահանդեսի ժամանակ։

Ռաիսին բարձր է գնահատել Իրանի պաշտպանական նվաճումները և զենքի արտադրության հնարավորությունները՝ ասելով, որ դրանք ցույց են տալիս, թե ինչպես են երկրի զինված ուժերը պատժամիջոցները վերածել աճի հնարավորության։ «Մենք այլ երկրների զենք ներմուծող երկրից վերածվել ենք զենք արտադրող և արտահանող երկրի», - ասաց նա՝ հավելելով, որ տարածաշրջանը և աշխարհը ճանաչում են Իրանի ռազմական հզորությունը, հատկապես ուսուցման և տեխնիկայի առումով:

«Իրանն այժմ ձեռք է բերել զգալի զսպող ուժ, որը հետ է պահում իր հակառակորդներին ներխուժելուց կամ նույնիսկ նրա բանակին դիմակայելու մասին մտածելուց», - ասաց նա:

Իրանի նախագահը նաեւ հայտարարել է, որ Իրանը մտադիր չէ պատերազմել այլ երկրների հետ։

«Այսօր պատերազմն ու գերիշխանությունը տեղ չունեն Իրանի ռազմական դոկտրինում, սակայն կայուն անվտանգության և զսպման նկատմամբ պաշտպանական մոտեցումը հստակ քաղաքականություն է»,- ասել է նա:

Իրանի նախագահն ասել է, որ տարածաշրջանի երկրները պետք է միասին աշխատեն՝ վերջ դնելու տարածաշրջանում, հատկապես Պարսից ծոցում օտար ուժերի ներկայությանը։ Նրա խոսքով՝ օտարերկրյա զինված ուժերի առկայությունը ոչ թե տարածաշրջանային խնդիրների լուծում է, այլ դրանց աղբյուր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ