News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 02
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր յսօրվա՝ սեպտեմբերի 22-ի նիստում փոփոխություններ և լրացումներ կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում, որի նպատակն է բարձրացնել ՀՀ կառավարության պարտքի կառավարման արդյունավետությունը, այդ թվում՝ նվազեցնել վերաֆինանսավորման և փոխարժեքի ռիսկերը։

Ըստ հիմնավորման՝ ներկայումս ՀՀ կառավարության պարտքի կառավարման հիմնական ռիսկերից մեկը փոխարժեքի ռիսկն է, որի նվազեցման նպատակով անհրաժեշտ է պարբերաբար իրականացնել ՀՀ կառավարության պարտքի կառուցվածքի բարելավմանն ուղղված գործառնություններ:

Ինչպես սահմանված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով, պետական ֆինանսների կայունությունն ամրապնդելու համար կառավարությունը ձգտելու է պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորումն ավելի մեծ չափով ապահովել դրամով փոխառությունների հաշվին:

Դա թույլ կտա նվազեցնել պարտքի զգայունությունը փոխարժեքի տատանումներից, ինչպես նաև բարձրացնել ֆինանսների հասանելիությունը, որոնք անհրաժեշտ են տարաբնույթ ցնցումներին դիմակայելու հարցում Կառավարության կարողությունները նոր մակարդակի բարձրացնելու համար:

Ըստ այդմ՝ առաջարկվում է արտարժութային պարտքը մասնակիորեն փոխարինել դրամային պարտքով՝ միաժամանակ նվազեցնելով վերաֆինանսավորման ռիսկը: Արդյունքում՝ կբարելավվի ՀՀ կառավարության պարտքի կառուցվածքը, կնվազի փոխարժեքի ռիսկը, կպակասի կախվածությունը ֆինանսավորման արտաքին աղբյուրներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկական կողմը շահագրգռված է ոռոգման և հողային ռեսուրսների կառավարման ֆրանսիական փորձի ուսումնասիրմամբ. նախարար
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է ֆրանսիական...
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, կազմել է...
«Fly Arna» ազգային ավիափոխադրող ընկերությունը լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունի. Վահան Քերոբյան
Նման ինֆորմացիա չեմ լսել։ Ես գիտեմ, որ ընկերությունը լրացուցիչ...
Մեր կառավարության քաղաքականության գլխավոր առանցքը պտտվում է աշխատանքի արտադրողականության շուրջ. Քերոբյան
Այդ առումով աճի մի քանի հենասյուներ կան, որոնց արդյունքում կարելի է հասնել նշված թիրախին: Դրանց մեջ կան ընկերությունների մոդեռնիզացիան...
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 30-ին, կազմել է...
«Գիտության և գործարարության օրեր» համաժողովի նպատակն է ՀՀ-ում բիզնեսը դարձնել ավելի գիտելիքահեն. Քերոբյան
Համաժողովը նպատակ ունի գիտնականների, բիզնեսմենների և այլ հետաքրքրված անձանց միջոցով պարզել, թե ինչպես պետք է անենք, որ Հայաստանում բիզնեսը…
Ամենաշատ