News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 03
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական լրատվամիջոցներն իրար հերթ չտալով՝ հայտարարում են,  թե երկրի Արտակարգ իրավիճակների նախարարությունը որոշել է մարդասիրական նպատակներով սննդամթերքի բեռ ուղարկել Արցախ: Ըստ նույն տեղեկության՝  20 տոննայանոց 2 բեռնատար է ուղարկվել Արցախ՝ տարբեր պարենային ապրանքներով և հիգիենայի պարագաներով, և 2 մեքենայով էլ՝ հաց։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ասել է. «Արցախին Ադրբեջանի կողմից որևէ հումանիտար օգնություն չի տրամադրվել, Արցախն ակնկալում է, որ իրենց հումանիտար օգնություն հասնի Հայաստանից՝ Բերձորի միջանցքով»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Դավիթ Բաբայանը  նաև մեզ հայտնեց, որ տվյալ պահին Արցախում իրավիճակը կայուն է, սակայն բարդ է։

«Հիմա, իհարկե, վերականգնվում են որոշ բաներ, մենք ակնկալում ենք՝ Բերձորի միջանցքով Հայաստանից հումանիտար բեռներ գան։ Սպասում ենք, որ հիմա առաջին հումանիտար բեռը պաշարված Արցախ մտնի Գորիսից և Բերձորի միջանցքով հասնի Ստեփանակերտ»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։

Նա նաև ընդգծեց, որ այս ամենից զատ՝ պետք է Արցախում որոնողական աշխատանքներ իրականացվեն՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհերին, անհետ կորածներին գտնելու համար։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ երեկ ուղիղ եթերում հնչեցրած հայտարարությանը, թե «Արցախի ժողովրդին Ադրբեջանի կողմից չկա ուղիղ սպառնալիք», Դավիթ Բաբայանը չցանկանկացավ ընդհանրապես որևէ կերպ մեկնաբանել։

«Ես իսկապես չեմ ուզում մեկնաբանել այդ հայտարարությունները, ինչ պետք է ասեմ՝ մարդիկ տեղահանված, զոհվածներ, անհայտ կորածներ ունենք, շրջափակման մեջ գտնվող մարդիկ, այդ թվում՝ զոհված երեխաներ, ինչ ասեմ, չեմ էլ ուզում մեկնաբանել»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ