
Փաստաբան Միքայել Շխիմյանը իրազեկում է, թե որ դեպքում իրավաչափ չէ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար անձին ազատությունից զրկելը:
Նա գրել է. «Զանգվածային անկարգություններին մասնակցելու համար անձին ազատությունից զրկելը իրավաչափ չի կարող համարվել, եթե ակնհայտ երևում է, որ զանգվածային անկարգությունների ժամանակ անձանց ազատությունից զրկելը պայմանավորված է եղել իրավապահ մարմինների կանխամտածված մարտավարությամբ՝ վերջ դնելու ցույցերը և խոչընդոտել նշված անձանց՝ ցույցերին հետագա մասնակցությունը (տե՛ս Եվրոպական դատարանի՝ Շմորգունովը և մյուսներն ընդդեմ Ուկրաինայի (Shmorgunov and others v. Ukraine) գործով 2021 թվականի հունվարի 21-ի վճռի 471-473-րդ կետերը)»։