News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 03
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Չնայած ոստիկանության կողմից համատարած բիրտ ուժի գործադրմանը՝ քաղաքացիները շարունակում են անհնազանդության ակցիաները Երևանում, փակում են փողոցները, վանկարկում «Արցախ», «Նիկոլ, դավաճան», եւ մյուս քաղաքացիներին կոչ են անում միանալ Արցախի փրկության համար ժողովրդական ընդվզման ալիքին։

Մայրաքաղաքի տարբեր փողոցներից կարմիր բերետավորները բիրտ մեթոդներով են բերման ենթարկում ցուցարարներին, մի քանի ոստիկանով հարձակվում են մեկ մարդու վրա, դաժանաբար ծեծում, նույնիսկ նրանց, որոնց արդեն նստեցրել են մեքենան։ Շատ քաղաքացիներ բերման ենթարկվելիս վնասվածքներ են ստացել:

Անհնազանդության ակցիաներին միացել են մի շարք համալսարանների՝ ԵՊՀ-ի, Բրյուսովի, Մանկավարժականի, Ֆրանսիականի, ԵՊԲՀ-ի, Երևանի թատրոնի և կինոյի, Եվրոպականի ուսանողներ։ Նրանք դասադուլ են հայտարարել և հիմա փողոցներ են փակում Երեւանում։ Դասադուլին միացել են նաեւ որոշ դպրոցների աշակերտներ։ Շատ քաղաքացիներ էլ գործադուլ են հայտարարել: Անհնազանդության ակցիաներին ի աջակցություն՝ վարորդները մեքենաների ազդանշաներն են միացնում:

Ակցիաների ընթացքումմի քանի տասնյակ մարդ է բերման ենթարկվել, այդ թվում՝ «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանը, որն այնուհետեւ ձերբակալվել է։ Նրան ավելի ուշ ազատ են արձակել։

Հիշեցնենք, որ Արցախի ճակատագրով մտահոգ քաղաքացիներն արդեն երրորդ օրն է՝ հանրահավաքներ են անում կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացնի, ինչպես նաև ՀՀ իշխանություններից պահանջում են Հայաստանում ընդունել տեղահանված արցախցիներին: Այսօր առավոտից մեկնարկել է ընդվզման նոր փուլը՝ 24/7 ռեժիմով անհնազանդության ինքնաբուխ ակցիաների տեսքով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Քեֆ ենք անում, քեֆ ենք անում. իշխանությունն Ամանորին է պատրաստվում
Ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը՝ էստեղ մի հատ ցըմփ...
«Հրապարակ». Ավետիք Չալաբյանին կրկին կկալանավորե՞ն
Դեկտեմբերի 5-ի դատական նիստում Չալաբյանի պաշտպանները հանդես կգան պաշտպանական ճառով...
«Փաստ». Առաջարկվում է տարկետման համար տեղեկանքների ներկայացման ժամկետը երկարացնել. նախագիծ
12-րդ կետով սահմանվում է, որ տրված տարկետման ժամկետի ընթացքում ուսումնառությունը դադարեցվելու...
«Հրապարակ». Ռուսական «շպիոն» կառավարությունո՞ւմ. պահանջում են Վահե Ղազարյանի հրաժարականը
Բանն այն է, որ վերջին ամիսներին մինչ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները ցուցադրաբար մերժում են ՀԱՊԿ-ի եւ ԱՊՀ...
«Հրապարակ». Ռուսական «շպիոն» կառավարությունո՞ւմ. պահանջում են Վահե Ղազարյանի հրաժարականը
Իշխանական շրջանակներից տեղեկացանք, որ Փաշինյանը դիմադրում է այս պահանջին, քանի որ Վահե Ղազարյան...
«Ժողովուրդ». «ՀայաՔվե»-ի նախաձեռնությունը կքննարկվի դեկտեմբերի 4-ին. ինչ է սպասվում
Ամիսներ շարունակ կալանավայրում անցկացրած Ավետիք Չալաբյանի դեմ այս քրեական գործը, ինչպես հետո պիտի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ