Քիչ առաջ «Մայր Հայաստան» դաշնքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը դուրս եկավ Քննչական կոմիտեի շենքից: Նրան դիմավորեցին ծափերով, որից հետո քաղաքացիների մասնակցությամբ ինքնաբուխ երթ սկսվեց:
Ինքը՝ Անդրանիկ Թեւանյանը, մեկնաբանելով իր բերման ենթարկելը, դա գնահատեց որպես ստուգողական քննչական մարտ:
«Ինձ առավոտյան ապօրինաբար բերման ենթարկեցին, զրկեցին ազատությունից առանց որեւէ կոնկրետ պահանջ ներկայացնելու, հետո պարզվեց, որ կեղծ զեկուցագրով են ինձ բերման ենթարկել, այսինքն իբր օրինական պահանջը չեմ կատարել: Որից հետո ինձ անմիջապես ուղեկցեցին այստեղ՝ չնշելով, թե ինչ կարգավիճակ ունեմ»:
Հիշեցնենք, որ Անդրանիկ Թեւանյանին բերման էին ենթարկել Բուզանդի փողոցից՝ բողոքի ակցիա իրականցնելու պահին: