
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Թայիփ Էրդողանի միջև բանակցությունների ժամկետների մասին, ասել է, որ դեռևս առաջընթաց չկա, ինչպես նաև չկա զրույցի ճշգրիտ ամսաթիվը, փոխանցում է РИА Новости-ն։
Ավելի վաղ Անկարան հայտարարել էր, որ առաջիկա օրերին ակնկալում է հեռախոսազրույցներ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև «հացահատիկի գործարքի» շուրջ, կողմերը կքննարկեն Ռուսաստանի առաջարկած «գազային հանգույցի» նախագիծը և սննդի կարիք ունեցող աֆրիկյան երկրների համար ռուսական հացահատիկի վերամշակումը։
«Ոչ, դեռ առաջընթաց չկա։ Զրույցի հստակ ամսաթիվ նույնպես չկա, այն դեռ ժամանակացույցում չկա։ Բայց դուք գիտեք, որ Պուտինի և Էրդողանի միջև խոսակցությունները համաձայնեցվում են հաշված ժամերի ընթացքում, ուստի անհրաժեշտության դեպքում այստեղ որևէ խնդիր չի լինի»,- ասել է Պեկովը։