
Հանրապետության հրապարակում լարվածությունը չի նվազում. Վազգեն Սարգսյան-Ամիրյան խաչմերուկում կարմիր բերետավորները քաղաքացիներին հեռացրին երթեւեկելի հատվածից, ուժի կիրառմամբ սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին:
Այստեղ նաեւ խոչընդոտվեց լրագրողների աշխատանքը, թեւերից քաշելով հեռացրեցին լրագրողներին ու օպերատորներին:
Լրագրողներից մեկի պնդմանը, թե իրավունք չունեն հրել լրագրողին, կարմիրբերետավորներից մեկն արձագանքեց. «Դու լրագրո՞ղ ես, թե՞ ակցիա ես անում: Դուք ձեր լուսաբանումն արեք»: