Հանրապետության հրապարակում իրավիճակը լարված է: Ոստիկանները մարդկանց բերման են ենթարկում: Ոստիկաններից մեկը նույնիսկ փորձում էր բերման ենթարկել լրագրողներին և օպերատորներին:
Այս պահին Հանրապետության հրապարակը լեփ լեցուն է քաղաքացիներով: Նրանք վանկարկում են՝ «Արցախ», «Նիկոլ, դավաճան»:
Հիշեցնենք, որ Արցախի ճակատագրով մտահոգ քաղաքացիներն արդեն երրորդ օրն է՝ հանրահավաքներ են անում կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացնի, ինչպես նաև ՀՀ իշխանություններից պահանջում են Հայաստանում ընդունել տեղահանված արցախցիներին: Այսօր առավոտից մեկնարկել է ընդվզման նոր փուլը՝ 24/7 ռեժիմով անհնազանդության ինքնաբուխ ակցիաների տեսքով։