News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 02
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Լեհաստանի և Ուկրաինայի միջև հացահատիկի ներկրման շուրջ տարաձայնություններն էական ազդեցություն չեն ունենա երկրների միջև լավ երկկողմ հարաբերությունների վրա, հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան՝ փորձելով թուլացնել լարվածությունն այդ հարցում, փոխանցում է Reuters-ը։

Անցյալ շաբաթ Լեհաստանը որոշեց երկարաձգել ուկրաինական հացահատիկի ներկրման արգելքը՝ առաջացնելով Կիևի զայրույթը։

«Ես կասկած չունեմ, որ Ուկրաինայից լեհական շուկա հացահատիկի մատակարարման շուրջ վեճը լեհ-ուկրաինական հարաբերությունների դրվագ է», - ասել է նախագահ Անջեյ Դուդան՝ գործարար համաժողովի ժամանակ: «Ես չեմ հավատում, որ սա էական ազդեցություն կունենա դրանց վրա, ուստի մենք պետք է լուծենք այս հարցը մեր միջև»:

Սլովակիան, Լեհաստանը և Հունգարիան ազգային սահմանափակումներ են մտցրել ուկրաինական հացահատիկի ներմուծման վրա այն բանից հետո, երբ ԵՀ-ն որոշել է չտարածել ներմուծման արգելքն այդ երկրներ և բլոկի մյուս անդամներ՝ Բուլղարիա և Ռումինիա:

Այս երկրները պնդում են, որ ուկրաինական էժան գյուղատնտեսական ապրանքները, որոնք նախատեսված են հիմնականում դեպի արևմուտք և նավահանգիստներ տարանցման համար, վաճառվում են տեղում՝ վնասելով սեփական ֆերմերներին:

Նախագահ Վլադիմիր Զելենսկին զայրացրել է իր հարևաններին, երբ նա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ասել է, որ Կիևն աշխատում է հացահատիկի արտահանման համար ցամաքային ուղիները պահպանելու ուղղությամբ, սակայն հացահատիկի ներկրման շուրջ «քաղաքական թատրոնը» միայն օգնում է Մոսկվային։

Սպասվում էր, որ Դուդան Նյու Յորքում կհանդիպի Զելենսկիի հետ, սակայն նման հանդիպում չի կայացել։ Հինգշաբթի TVN24 մասնավոր հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հարցին ի պատասխան՝ նա ասաց, որ «մթնոլորտը լարվել է», և ինքը դառնացել է՝ լսելով Զելենսկիի խոսքերը։

Սակայն, նա նաև ասաց, որ «իհարկե» նրանք դեռ ընկերներ են, և ինքը հույս ունի, որ, հնարավորության դեպքում, դեմ առ դեմ կզրուցի Զելենսկիի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայի կանցլերը Ուկրաինային հետագա աջակցություն է խոստացել
Նախագահ Վլադիմիր Զելենսկին, իր հերթին․․․
Ուկրաինան կտրուկ կավելացնի զենքի ու զինամթերքի արտադրությունը
Հիմնական ուշադրությունը կհատկացվի ՀՕՊ համակարգերի արտադրությանը
Շոյգուն հայտարարել է, որ Ուկրաինան կես տարում մարտի դաշտում ավելի քան 125 հազ․ մարդ է կորցրել
Ռուսաստանցի զինվորականները կշարունակեն ակտիվ պաշտպանություն իրականացնել
Զելենսկի. Ես պատրաստ եմ ընտրություններ անցկացնել, բայց ուկրաինացիների մեծ մասը դեմ է դրան
Նախագահը նշել է, որ ճնշում չի զգում իր դաշնակիցների կողմից
Ուկրաինայում կարգավորման համար տանգո է պետք, իսկ Արևմուտքը բրեյքդանս է պարում. Լավրով
Նա նշել է, որ Ռուսաստանը մինչև այժմ Կիևից և «իր տերերից» քաղաքական գործընթացին անցնելու պատրաստակամության մասին ազդանշաններ չի տեսնում...
Համաշխարհային բանկն Ուկրաինային տրամադրել է 1,2 միլիարդ դոլարի վարկ՝ երաշխավորված Ճապոնիայի կողմից
Միջոցներ են հատկացվել «Ուկրաինայի ամենախոցելի բնակչության» համար սոցիալական աջակցության 29 ծրագրերին աջակցելու համար...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ