
Որևէ մեկը ուսանողին համալսարանից չի կարող հեռացնել կամ հեռացման սպառնալիքով պահել համալսարանում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ազատ ու անկախ Հայաստանի ազատ ու անկախ ուսանող.
Որևէ մեկը ձեզ համալսարանից չի կարող հեռացնել կամ հեռացման սպառնալիքով պահել համալսարանում:
Եթե սպառնում են` ձայնագրեք.
- Հայտարարեք, որ ցանկանում եք մասնակցել օրինական հավաքի: Հավաքին մասնակցելուն խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է,
- համալսարանը ձեզ ծառայություն է մատուցում ընդամենը և չի կարող միակողմանիորեն լուծել պայմանագիրը հավաքին մասնակցելու հիմքով,
- որևէ մեկն իրավունք չունի սահմանափակել ձեր ազատ տեղաշարժը»։