
Նահանգապետը նախազգուշացրել է Սևծովյան նավատորմի շտաբի վրա հնարավոր կրկնակի հարձակման մասին։
Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Սևծովյան նավատորմի շտաբին։ Սևաստոպոլի Ա.Վ.Լունաչարսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի մոտ բեկոր է ընկել, հայտնել է Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը Telegram-ի իր ալիքում։
«Թշնամիները հրթիռային հարված են հասցրել նավատորմի շտաբին: Լունաչարսկու թատրոնի մոտ բեկոր է ընկել: Օպերատիվ բոլոր ծառայությունները մեկնել են վայր: Զոհերի մասին տեղեկությունները ճշտվում են»,- գրել է նա:
Ռազվոժաևը նաև հայտնել է, որ բեկոր է ընկել քաղաքի կենտրոնում։
Նահանգապետը նախազգուշացրել է Սևծովյան նավատորմի շտաբի վրա հնարավոր երկրորդ հարձակման մասին։