
Ծայրահեղ աջերի առաջնորդ Մարին լը Պենը և նրա կուսակցության ևս 23 անդամներ պետք է դատարանի առաջ կանգնեն՝ ԵՄ միջոցները չարաշահելու մեղադրանքով, հայտարարել են Փարիզի դատախազները:
Փարիզի դատախազները հետաքննություն են սկսել 2016 թվականի դեկտեմբերին՝ ասելով, որ դա նպատակ ուներ պարզելու, թե արդյոք այն ժամանակվա «Ազգային ճակատ»-ն օգտագործել է ԵՄ խորհրդարանականների օգնականների համար նախատեսված գումարները՝ կուսակցության համար աշխատող անձնակազմին վճարելու համար:
ԵՄ-ն օրենսդիրներին միջոցներ է տրամադրվում ծախսերը հոգալու համար, այդ թվում՝ նրանց օգնականների համար, բայց դրանք նախատեսված չեն կուսակցական ծախսերի համար:
Լը Պենի կուսակցությունը, որն այժմ հայտնի է որպես «Ազգային միասնություն», հերքում է որևէ խախտում: «Մենք վիճարկում ենք այս դիրքորոշումը, որը, ըստ երևույթին, ընդդիմադիր օրենսդիրների և նրանց օգնականների աշխատանքի թյուրիմացություն է, և հիմնականում քաղաքական բնույթ է կրում», - ասվում է Reuters-ին տված՝ կուսակցության հայտարարության մեջ։
Լը Պենին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում, մեկ միլիոն եվրո տուգանք և, քանի որ նա ընտրված պաշտոնյա է, 10 տարով պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկում, հայտնում են դատախազները։