News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 10
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը


Արցախում ապրողների որոշելիքն է՝ դուրս գալ Արցախից, թե ոչ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:

«Դուրս գալը կնշանակի, որ այնտեղից դուրս են գալիս ռուս խաղաղապահները: Քանի որ Փաշինյանը վերջին մեկ ամսում լծվել է Հայաստանում հակառուսականության քարոզչության եւ գործնական քայլերի սայլին, եւ այդ սայլը ինքն է տանում, նշանակում է, որ այնտեղից դուրս գալուց հետո Հայաստանում հերթական անգամ մեղավոր կարգեն Ռուսաստանին եւ խնդիր դրվի ՌԴ-ի հետ չեղարկել բոլոր միջպետական պայմանագրերը,  որոնք առաջին հերթին ռազմական համագործակցությանն է վերաբերում, եւ հարց դրվի ռուսական 102-րդ բազան այստեղից հանելու: Սա այն է, ինչը հավաքական Արեւմուտքը եւ թուրք-ադրբեջանական տանդեմը երազում է»,-ասաց նա:

Նա անդրադարձավ նաեւ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»՝ նշելով. «Միջանցքի մասին Էրդողանը եւս խոսեց, որ Փաշինյանը խոստացել է, պետք է տա: Իսկ եթե չկա ռուսական բազա, ի՞նչն է խանգարում ադրբեջանական զինուժին ուժով վերցնել այդ ամենը: Փաշինյանն էլ կասի՝ դե պարտվեցինք, բանակն էր մեղավոր: Ես կարծում եմ, որ Ադրբեջանի ռազմական ղեկավարության ծրագրերում խնդիր կա ոչ թե Ջերմուկի, Վայքի ուղղությամբ, կամ Գորիսի, Սիսիանին ուղղությամբ կտրել Հայաստանը, այլ շատ ավելի դեպի արեւմուտքը, այսինքն կտրվի Քելբաջարով մինչեւ Երասխ՝ առնվազն մի քանի մարզ մնալով Ադրբեջանի վերահսկողության ներքո:

Դրան խանգարող մի գործոն կա՝ 102-րդ բազան, դուրս եկավ՝ Ադրբեջանն ուժով վերցնելու է: Իսկ հիմա Փաշինյանի քայլերը միտված են հենց դրան»,-ընդգծեց Հայկ Նահապետյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ