
Ադրբեջանի նախագահի՝ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը Reuters -ի հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանը դիտարկում է Ղարաբաղի այն զինվորների համար համաներման հնարավորությունը, ովքեր զենքերը վայր են դրել։
«Անգամ նախկին զինվորականների և հրամանատարների վերաբերյալ, եթե նրանց կարելի է որպես այդպիսին համարել, մենք նույնպես դիտարկում ենք համաներման հնարավորությունը կամ ակնարկում ենք նման հնարավորության մասին»,- ասել է Հաջիևը։
Նա ասել է, որ Ղարաբաղի հայերի իրավունքները կհարգվեն՝ որպես Ադրբեջանում նրանց ինտեգրման մաս՝ հավելելով, որ նրանք հումանիտար աջակցություն ն հայցել, ինչպես նաև նավթագազային մատակարարումներ։ Հաջիևի խոսքով՝ ուրբաթ տարածաշրջան է մատակարարվելու 3 բեռնատար հումանիտար օգնություն։
«Ներկայումս մենք նկատում ենք, որ առանձին զորախմբեր և հրամանատարներ հրապարակային հայտարարություններ են անում, որ չեն ենթարկվելու մեր պայմաններին և կշարունակեն դիմակայությունը», ասել է Ալիևի խորհրդականը։ «Բայց մենք այս փաստը մեր ամենամեծ խնդիրը և մեծ անվտանգային մարտահրավեր չենք համարում։ Իհարկե, սա որոշակի դժվարություններ և խնդիրներ կառաջացնի, բայց ոչ մեծամասշտաբ»։