
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Քուդս» ուժերի հրամանատարն այցելել է Սիրիա՝ համատեղ զորավարժությունները համակարգելու համար, հայտնում է Press TV-ն։
Գեներալ Իսմայիլ Քաանին վերահսկել է Իրան-Սիրիա համատեղ զորավարժությունները և այցելել մի քանի շրջաններ, քանի որ նա շարունակում է ջանքերը՝ օգնելու Սիրիային լուծել իր ռազմական և անվտանգության մարտահրավերները:
Դամասկոսում հրամանատարը մասնակցել է նաև բարձրաստիճան պաշտոնյաների և ռազմական հրամանատարների հետ բանակցություններին։
Այցի ընթացքում Քաանին ասել է, որ ԱՄՆ-ը քաոսի, ահաբեկչության և մարտերի հիմնական աղբյուրն է Սիրիայում, տարածաշրջանում և աշխարհում։
«Սիրիան և Իրանը եղբայրական պետություններ են և ունեն կարևոր, համապարփակ և խորը ռազմավարական հարաբերություններ։ Իրանի Իսլամական Հանրապետությունը կկանգնի Սիրիայի ժողովրդի և երկրի ղեկավարության կողքին՝ խնդիրների լուծման համար»,- ասել է նա։