News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 02
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Երևան քաղաքի Անդրանիկի փողոցում խմբի կողմից բռնությամբ մեկ քաղաքացուց հափշտակություն կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Քննչական կոմիտեից:

2023թ. սեպտեմբերի 22-ին Ոստիկանությունում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ սեպտեմբերի 21-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, անհայտ անձինք՝ թվով 3 հոգի, իրեն անսպասելի բռնության են ենթարկել՝ անկանոն հարվածներ հասցնելով դեմքին ու մարմնի տարբեր հատվածներին: Հետո նրանից մեկը, օգտվելով իր անօգնական, ընկած վիճակից պոկելով հափշտակել է ուսին գցված պայուսակը, ինչից հետո խումբը դիմել է փախուստի:

Նախնական տեղեկությամբ՝ պայուսակի մեջ եղել է 5900 ԱՄՆ դոլարին համարժեք գումար, 2002 թվականին ՀՀ վարչապետի կողմից պարգևատրված «Մակարով» տեսակի ատրճանակ, 3 հատ՝ տարբեր մոդելների բջջային հեռախոս և Ա.Հ-ի անձնագիրը:

Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ , 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում Ա.Հ-ն ճանաչվել է տուժող:

Վերջինս վարույթն իրականացնող մարմին հայտնել է, որ առերևույթ հանցագործություն կատարած անձանց դեմքերը չի տեսել, քանի որ վերջիններս եղել են կապիշինով գլխարկներով:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է Ա.Հ-ի պայուսակի գոտին, քրեական վարույթի համար նշանակություն ունեցող այլ իրեր և առարկաներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: Ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցներին տրվել են համապատասխան հանձնարարականեր՝ դեպքի բոլոր հանգամանքները բացահայտելու, առերևույթ հանցագործություն կատարված անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի է դարձել Մոսկվայում ադրբեջանցու պատկանող շուկայում բռնկված հրդեհի հնարավոր պատճառը
Առևտրի տաղավարներում բռնկված հրդեհի մասին հայտնել են ականատեսները
«Գալուստի Ձոր» հանգստյան գոտում խմբակային խուլիգանության վարույթով նախաքննությունը՝ 8 անձի մասով, ավարտվել է
Նշված 8 անձի վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, որով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող…
1 մլն 300 հազար դրամ կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է «Մուշական-Ջրաշեն» գերեզմшնատան վարիչը
Մասնավորապես՝ Հ. Ղ.-ն, իր իշխանական լիազորություններն օգտագործելով երեք տարբեր անձանց օգտին գործողություն կատարելու, այն է՝ «Մուշական-Ջրաշեն» ...
Հնդկաստանում կինը նվերի պատճառով մեկ հարվածով սպանել է ամուսնուն
Նիխիլի քիթը և մի քանի ատամները կոտրվել են։ Նիխիլը կորցրել է գիտակցությունն՝ ուժեղ արյունահոսության պատճառով...
Նարեկ Մալյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին դատավորի որոշման դեմ բողոք է ներկայացվել դատարան
Կար ժամանակ, երբ վերաքննիչ քրեական դատարանը համարվում էր արդարության...
Երիտասարդն, աներոջը սպանելու դիտավորությամբ, կրակել է իր կնոջն ու երեխաներին տեղափոխող աներոջ մեքենայի ուղղությամբ
2023 թվականի նոյեմբերի 29-ին՝ ժամը 03:31-ին, Ոստիկանությունում քաղաքացուց ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա...
Ամենաշատ