Հանրապետության հրապարակում մի քանի ոստիկաններ ուժ գործադրելով բերման ենթարկեցին մի անչափահաս տղայի՝ գրեթե խեղդելով նրան:
«Խի՞ ես խեղդում, արա, մի խեղդի»,- գոռում էին ակցիայի մասնակիցները, սակայն ոստիկանները քարշ տալով տանում էին նրան՝ սեղմելով վիզը:
Կանայք փորձում են երիտասարդին ազատել ոստիկանների ձեռքից, սակայն նրանք շարունակում են երեխային քաշելով տանել։ «Արա մի խեղդի, վատացել է էրեխեն»,- գոռում է մեկ այլ ցուցարար։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից սկսվել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ, փակվել են տարբեր ճանապարհներ։ Կան տասնյակ բերման ենթարկված քաղաքացիներ։