News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 07
USD
403.1
EUR
434.94
RUB
4.35
Տեսնել լրահոսը

 Ուկրաինայում պատերազմի արդյունքը կլինի նոր աշխարհակարգի ստեղծման երեք շարժիչ ուժերից մեկը՝ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև մրցակցության և գլոբալ Հարավի վերելքի հետ մեկտեղ: Այս մասին The Guardian-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

Նա խոստովանել է, որ ինքը «գլոբալ հարավ» եզրույթի երկրպագու չէ, բայց կա մի կազմակերպություն, որը «իրեն  արևմտյան մոդելների այլընտրանքի մաս է համարում»։ Նա ասել է, որ չափազանց կարևոր է «փորձել խուսափել Չինաստանի և Ռուսաստանի և գլոբալ Հարավի որոշ մասերի միջև դաշինքից»:

«Գլոբալ  Հարավի ժողովուրդները ցանկանում են, որ իրենց ճանաչեն, քանի որ 40-50 տարի առաջ, երբ ստեղծվեց աշխարհակարգը, այդ երկրներից մի քանիսը գոյություն չունեին: Նրանք կամ գաղութներ էին, կամ այնքան աղքատ, որ ձայնի իրավունք չունեին։ Հիմա նրանք անկախ երկրներ են, աճում են տնտեսապես և ժողովրդագրական առումով և ցանկանում են ձայնի իրավունք ունենալ»:

«Ակնհայտ է, որ այս երկրները հեջավորում են իրավիճակը։ Մի օր նայում են Ռուսաստանին, մյուսը օրը՝ Չինաստանին։ ՄԱԿ-ում դեմ են քվեարկում Ուկրաինայի պատերազմին, բայց նրանցից շատերը չունեն բարոյական վրդովմունքի այն զգացումը, ինչ մենք ունենք։ «Աշխարհում հստակ հեգեմոն չկա, բայց փոխարենը աշխարհում աճում է դերակատարների թիվը»: Պարադոքսն, ըստ նրա,  այն է, որ դերակատարների թվի այս աճը չի ուղեկցվում բազմակողմանիության մեծացմամբ:

«Մենք ունենք բազմաբևեռություն՝ առանց բազմակողմանիության։ Մասնագիտությամբ ես ինժեներ եմ և գիտեմ, որ երբ խաղում ավելի շատ բևեռներ կան, ավելի շատ կանոններ են անհրաժեշտ: Բայց մենք ունենք  շատ բևեռներ և ավելի քիչ կանոններ, և դա է պատճառը, որ աշխարհն այդքան անկայուն է, քանի որ տերությունները հակադրվում են միմյանց»:

«Նայեք այս բոլոր երկրներին՝ Հարավային Աֆրիկա, Բրազիլիա, Ինդոնեզիա, Հնդկաստան, դուք չեք կարող անտեսել այս նոր իրողությունը: 20 տարի հետո, ներկայիս միտումով, աշխարհում կլինի երեք խոշոր երկիր՝ Չինաստանը, Հնդկաստանը և ԱՄՆ-ը։ Այս տերություններից յուրաքանչյուրը կունենա 50 տրիլիոն դոլարի տնտեսություն, իսկ ԵՄ տնտեսությունը կլինի շատ ավելի փոքր՝ մոտ 30 տրիլիոն դոլար։

Եվրոպայի համար սա հսկայական երկարաժամկետ խնդիր է։ Եվրոպացիները պետք է պատրաստ լինեն մաս կազմելու նոր աշխարհի, որտեղ մենք բնակչության ավելի փոքր մաս  ենք կազմելու՝  համաշխարհային տնտեսության չափին համամասնորեն: Սա նշանակում է, որ մենք պետք է փնտրենք քաղաքական ազդեցություն, տեխնոլոգիական հնարավորություններ և միասնություն։ Միասնությունն առանցքային  բառն է: Եվրոպացիները պետք է ավելի համախմբված լինեն»։







!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն Ուկրաինային մինչեւ 175 մլն դոլարի սպառազինության նոր փաթեթ է հատկացրել
Այս փաթեթը, որը հավաքված է Ուկրաինային օգնելու համար մեզ մնացած սահմանափակ ռեսուրսներից․․․
Բայդենը Կոնգրեսին կոչ է արել հավանություն տալ Ուկրաինայի օգնության փաթեթին մինչև Սուրբ Ծննդյան արձակուրդները
Կոնգրեսը պետք է լրացուցիչ հատկացումներ ընդունի Ուկրաինայի համար
Սպիտակ տունն ասում է, որ Կոնգրեսի հանրապետականները «պատանդ են պահում Ուկրաինային օգնությունը»
Մենք գիտենք, որ Կոնգրեսում Ուկրաինային երկկուսակցական աջակցություն կա․․․
Մոսկվան դեռ պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել. Պեսկով
Նախագահը բազմիցս ասել է, որ մեզ համար գլխավորը մեր նպատակներին հասնելն է...
Ով Կոնգրեսում չաջակցի Ուկրաինայի համար լրացուցիչ միջոցներին, կօգնի Ռուսաստանին. Սպիտակ տուն
Բայդենի խորհրդականի խոսքով՝ «Կոնգրեսի ցանկացած անդամ, ով չի աջակցում Ուկրաինայի ֆինանսավորմանը, քվեարկում է այն արդյունքի օգտին, որը հեշտացնում է Պուտինի հաղթանակը...
Սլովենիան Ուկրաինային ականազերծման համար 1,5 մլն եվրո է հատկացրել
Լյուբլյանան՝ Կիևի աջակցությամբ, գերադասում է չզեկուցել ռազմական բաղադրիչի մասին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ