
Եվրոպայում աճում է ազգայնականությունը, բայց դա ավելի շատ միգրացիայի, քան եվրասկեպտիցիզմի մասին է: Այս մասին The Guardian-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը։
«Միգրացիան էլ ավելի մեծ խզում է Եվրամիության համար։ Այն կարող է կործանարար ուժ դառնալ ԵՄ-ի համար։ Չնայած ընդհանուր արտաքին սահմանի ստեղծմանը, մենք դեռ չենք կարողացել համաձայնության գալ ընդհանուր միգրացիոն քաղաքականության շուրջ»,- ասել է նա։
Բորելը դա պայմանավորում է ԵՄ-ի ներսում խորը մշակութային և քաղաքական տարբերություններով: «Եվրամիության մի քանի ճապոնական տիպի անդամներ կան. «Մենք չենք ուզում խառնվել։ Մեզ միգրանտներ պետք չեն։ Մենք չենք ուզում դրսից մարդկանց ընդունել։ Մենք ուզում ենք այն մաքուր պահել»: Բայց պարադոքսն այն է, որ Եվրոպան միգրանտների կարիք ունի, քանի որ մենք շատ ցածր ժողովրդագրական աճ ունենք: Եթե ուզում ենք գոյատևել աշխատանքային տեսանկյունից, մեզ միգրանտներ են անհրաժեշտ»։