News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 07
USD
403.1
EUR
434.94
RUB
4.35
Տեսնել լրահոսը


Ես շատ կերազեի, որ հնարավորություն ունենայի այս պահին ասելու, որ Արմեն Աշոտյանը եւ բոլոր մյուս ընդդիմադիրները խոսում են այս խմբակի հակաարցախյան եւ հակահայկական լինելու մասին, սխալված լինեինք; Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատվիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Փաշինյանը ոչ միայն Արցախի հանձնմանն է բերել, բերել է պատերազմ, մահ, և այդ բոլոր  պատերազմներում հայկական պետությունները պարտվել են: Բոլոր այն մարդկանց համար, որոնք փորձում են  սպառնալ կամ ժողովորդին վախեցնել  պատերազմով. եթե Փաշինյանը մնա, պատերազմն անխուսափելի է, եթե Փաշինյանը մնա, 100 տոկոս պատերազմ է լինելու և այդ պատերազմի ելքն  ակնհայտ է»,-ասաց նա:

Անդրադառնալով այս օրերին ընդդիմության բողոքի ակցիաներին, Մամիջանյանն ասաց. «Բացարձակ կարեւոր չէ, թե ինչ հվանականություն կա հաջողելու, հայրենիքը պաշտպանելու, պետություն ունենալու պայքարի ժամանակ հաշվարկներ չեն անում: Մենք անելու ենք այն, ինչը մեր պարտքն է»:

Նշենք, որ առավոտից Երեւանի տարբեր փողոցներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, փակվել են բազմաթիվ փողոցներ, իսկ այս պահին բողոքի ակցիա է ընթանում Հանրապետության հրապարակում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։

Երևանի տարբեր բուհերի ուսանողներ միացել են ակցիային և կոչ են անում բոլոր վարորդներին թողնել մեքենաներն ու միանալ իրենց։ Բոլորն ընդգծում են, որ Արցախում այսօր ցեղասպանություն է և պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել։ Ցուցարարները վանկարկում են՝ «Արցախ», «միացեք»։

Երևանի Հանրապետության հրապարակ բազմաթիվ ոստիկանական ուժեր են բերվել, իրավապահները շղթա կազմած կանգնած են կառավարության շենքի դիմաց։

Հիշեցնենք՝ ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը երեկ հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ից առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Համաժողովրդական շարժումը համակարգելու համար սկսել են ազգային կոմիտե ձևավորել։ Այն պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու կազմն է հայտնի` Հայկ Մամիջանյան, Ավետիք Չալաբյան, Անդրանիկ Թևանյան, Իշխան Սաղաթելյան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալեքսանդրովը նկարագրել է Ռուսաստանի և Իրանի հավանական արձագանքը Հայաստանի դեմ Բաքվի հնարավոր ագրեսիային
Սա կարելի է անվանել Իսրայելին ռազմական օգնությունը ձգձգելու քաղաքականություն․․․
44-օրյա պատերազմից ի վեր, Բաքվի բանտերում, տարբեր հաշվարկներով 80-90 հայ կա. Տիգրան Աբրահամյան
Չարիքի այս իշխանությունը թքած ունի մարդկային ճակատագրերի նկատմամբ, որի…
Ադրբեջանական լրատվամիջոցներ. գերեվարված Գագիկ Ոսկանյանին դատարան չեն բերել
2023 թվականի օգոստոսի 16-ին պահեստազորի և ուսումնական ճամբարի մասնակից Գ.Վ.-ն ինքնակամ լքել է...
Լավրով. Մոսկվան պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը
Տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային խնդիրների շուրջ...
Պետք է Ադրբեջանի հանրային դիրքորոշումը տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հարցում. Միրզոյանը՝ Կոլոմինային
Նոյեմբերի 30-ին Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի...
Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների 5-րդ հանդիպումը. ԱԳՆ հաղորդագրությունը
Կողմերը պայմանավորվել են նաև աշխատանքային կարգով նախանշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ