News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 07
USD
403.1
EUR
434.94
RUB
4.35
Տեսնել լրահոսը

 Եվրահանձնաժողովը պատրաստվում է առաջարկել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսել, գրում է Bloomberg-ը։

Ակնկալվում է, որ Եվրահանձնաժողովը խորհուրդ կտա հաջորդ ամիս սկսել անդամակցության բազմամյա գործընթացը, ասել են գործակալության աղբյուրները։ Այնուամենայնիվ, ԵՀ-ն, որպես միջանկյալ քայլեր, կարող է պնդել որոշ առաջնահերթ ոլորտներում առաջընթացը, ներառյալ կոռուպցիան:

Այս առաջարկությամբ  հանձնաժողովի հանդես գալուց անմիջապես հետո ԵՄ առաջնորդները պետք է հաստատեն այն, ամենայն հավանականությամբ, դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովում: Այնուհետև Ուկրաինան կսկսի ԵՄ օրենսդրությանը համապատասխան բարեփոխումներն ավարտին հասցնել ավելի քան 30՝ ներառյալ օրենքի գերակայության և տնտեսության ոլորտներում:

Անդամակցության բարդ չափանիշներին արագ համապատասխանելու  արագ ուղի չկա, որը սովորաբար տևում է ավելի քան տասը տարի: Խորվաթիան վերջին երկիրն էր, որ  միացավ դաշինքին, և նրա հայտը քննարկվում էր 10 տարի, մինչև այն 2013 թվականին պաշտոնապես ընդունվեց ԵՄ կազմում:

Անդամակցության գործընթացը սկսելու համար Ուկրաինան պետք է առաջընթաց գրանցի բարեփոխումների հարցում: Հանձնաժողովն այս շաբաթ անդամ երկրներին հայտնել է, որ որոշ բարեփոխումների, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի բարեփոխման ուղղությամբ առաջընթացը շարունակվում է, և ավելի շատ ջանքեր են անհրաժեշտ կոռուպցիայի և փողերի լվացման դեմ պայքարելու, փոքրամասնությունների պաշտպանության և երկրում օլիգարխների ազդեցության նվազեցման համար:




!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապիկյանն ու ՀՀ-ում ԵՄ դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության հարցերը
Դեկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է...
Բորելը քննադատել է ԵՄ-ին՝ միաժամանակ մի քանի հակամարտությունների մասին խոսելու դժկամության համար
Աշխարհը լի է հակամարտություններով, որոնց մի մասի մասին մենք նույնիսկ չենք խոսում...
ԵՄ երկրների ռազմական ծախսերը 2022 թվականին կազմել են ռեկորդային 240 միլիարդ եվրո
Նրա խոսքով՝ ԵՄ 27 երկրներից 20-ն ավելացրել են պաշտպանական ծախսերը, նրանցից վեցը՝ ավելի քան 10%-ով ավելացրել ռազմական ծախսերը...
Ֆոն դեր Լեյենը վստահեցրել է, որ 2024-ին ԵՄ-ն կկարողանա 1 միլիոն պարկուճ արտադրել
Ավելի վաղ, Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել էր, որ 2023 թվականի փետրվարից մինչև 2024 թվականի փետրվար Ուկրաինա 1 միլիոն արկ փոխանցելու՝ ԵՄ-ի ծրագիրը չի կարող իրականացվել...
«Բանակցությունները»՝ վահան օբյեկտիվ քննադատությունից. Բաքվում պահանջում են վերանայել ԵԽ կոմիտեի հաշվետվությունները
Ադրբեջանը պահանջում է վերանայել...
Սկոպյեում Միրզոյանը Բորելի հետ քննարկել է Հարավային Կովկասում անվտանգության հարցերը
Նոյեմբերի 29-ին Սկոպյեում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ