News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 03
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը


Կարելի է Արմեն Աշոտյանին սիրել կամ չսիրել, կարելի է նրա տեակետներին համաձայնվել կամ  չհամաձայնվել, բայց Աշոտյանն անմեղ է։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 22-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։

«Աշոտյանը կալանավորված է ընդամենը մեկ պատճառով՝ ընդամենը նա ասում է բաներ, որոնք բոլորդ էլ գիտեք, թե ում դուրը չեն  գալիս։ Միևնույն է, լինելով անազատության մեջ, Աշոտյանը շարունակում է իր պայքարը ազգագործան պատուհասների դեմ, որոնք արհավիրք բերեցին Հայաստան և Արցախ»․- նշեց նա։

Հարությունյանի խոսքով, մենք ապրում ենք մեր կյանքի ամենաողբերգական օրերը. «Այն, ինչ տեղի է ունենում, մեր պատմության ամենաամոթալի էջերից մեկն է։ Ով ենք մենք, ի՞նչ արժեհամակարգ ունենք մենք, որ մենակ թողեցինք մեր հայրենակիցներին: Կարծում եմ՝ այս հարցը շատերն են իրենց տալիս՝ զգալով անզորություն ու նվաստացում:

Եվ այդ անզորության ու նվաստացման զգացողությունը սրսկվում է մեր հասարակության մեջ քարոզչամեքենայով՝ նպատակ ունենալով ստեղծել տպավորություն, որ ամեն ինչ անդառնալի է, այլեւս ոչինչ հնարավոր չէ անել: Նպատակը պարզ է՝ այդ անզորությունն ու նվաստացումը վերածել անտարբերության: Անտարբերության, որը 2020-ից հետո հանգեցրեց Արցախի կորստի եւ որը դեռ նոր կորուստներ կբերի մեզ»,-ասաց նա:

Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ այսօր շարունակել մնալ անտարբեր, նշանակում է դառնալ այս ոճրագործության հանցակիցը. «Լռությունն այլևս հանցագործություն է։ Մի՛ լռեք, լռելն այսօր ոճրագործություն է, դուրս եկեք փողոց:

Անարժանապատվություն ընտրելիս ստանում ես թե անարժանապատվություն, թե պատերազմ: Ես դեռ հույ ունեմ, որ մենք ունակ ենք լինելու արժանապատիվ, որ փրկենք ողջ մնացածների կյանքը եւ որպեսզի խուսափենք նոր արհավիրքից»:

Նա ընդգծեց, որ պետք է ունենալ հաջորդ քայլերի հստակ ծրագիր. «Գործիքակազմերը միշտ նույնն են՝ դիվանագիտություն, բանակ, տնտեսություն, ուժեղ պետություն: Խնդիրն այն է, որ նպատակներն են տարբեր»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Քեֆ ենք անում, քեֆ ենք անում. իշխանությունն Ամանորին է պատրաստվում
Ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը՝ էստեղ մի հատ ցըմփ...
«Հրապարակ». Ավետիք Չալաբյանին կրկին կկալանավորե՞ն
Դեկտեմբերի 5-ի դատական նիստում Չալաբյանի պաշտպանները հանդես կգան պաշտպանական ճառով...
«Փաստ». Առաջարկվում է տարկետման համար տեղեկանքների ներկայացման ժամկետը երկարացնել. նախագիծ
12-րդ կետով սահմանվում է, որ տրված տարկետման ժամկետի ընթացքում ուսումնառությունը դադարեցվելու...
«Հրապարակ». Ռուսական «շպիոն» կառավարությունո՞ւմ. պահանջում են Վահե Ղազարյանի հրաժարականը
Բանն այն է, որ վերջին ամիսներին մինչ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները ցուցադրաբար մերժում են ՀԱՊԿ-ի եւ ԱՊՀ...
«Հրապարակ». Ռուսական «շպիոն» կառավարությունո՞ւմ. պահանջում են Վահե Ղազարյանի հրաժարականը
Իշխանական շրջանակներից տեղեկացանք, որ Փաշինյանը դիմադրում է այս պահանջին, քանի որ Վահե Ղազարյան...
«Ժողովուրդ». «ՀայաՔվե»-ի նախաձեռնությունը կքննարկվի դեկտեմբերի 4-ին. ինչ է սպասվում
Ամիսներ շարունակ կալանավայրում անցկացրած Ավետիք Չալաբյանի դեմ այս քրեական գործը, ինչպես հետո պիտի...
Ամենաշատ