
Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության ժամկետը կախված է հենց Կիևից։
«Դա կախված է նրանից, թե երբ երկիրը պատրաստ կլինի անդամակցելուն: Կան չափանիշներ, որոնք վերաբերում են դատական համակարգին, իրավակարգին, երկրի տնտեսական պատրաստվածությանը: Կան ամբողջ շարք չափանիշներ, որոնց պետք է համապատասխանել՝ միասնական շուկային և Եվրամիությանը միանալու համար: Ես չեմ կարող ձեզ ժամկետներ ասել»,- ասել է նա The Washington Post-ին տված հարցազրույցում:
Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նաև նշել է, որ մինչև այս տարվա վերջ կորոշի, թե, արդյո՞ք, կրկին առաջադրվելու է ԵՀ-ի ղեկավարի պաշտոնի համար։ Նա ասեկոսե է անվանել այն պնդումները, թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի ցանկանա իրեն տեսնել ՆԱՏՕ-ի ղեկավարի պաշտոնում։