News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 07
USD
403.1
EUR
434.94
RUB
4.35
Տեսնել լրահոսը


Քիչ առաջ Գորիսից Արցախ տանող մայրուղով ռուս խաղաղապահների շուրջ 15 բեռնատարներից կազմված ավտոշարասյունն անցավ Հայաստանից դեպի Արցախ: Ռուսաստանի դրոշներով բեռնատարների տեղաշարժը ֆիքսել է AFP–ի տեսախցիկը:

Նշենք, որ սա արդեն ռուսական բեռնատարների երկրորդ շարասյունն է, որն այսօր Լաչինի միջանցքով մտնում է Արցախ: Ավելի վաղ էլ «Ռոյթերսն» իր թղթակցին հղում տալով հաղորդել էր, որ 7 ռուս խաղաղապահների բեռնատար Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով ուղևորվել է Արցախ:

Առայժմ հայտնի չէ, թե ինչ կա բեռնատարներում:

NEWS.am-ի հետ զրույցում Արցախում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը հայտնեց, որ իրենք որևէ տեղեկատվություն դրա մասին չունեն. «Հայկական բեռնատարների շարժի մասին որևէ տեղեկատվություն չկա: Ռուսական բեռնատարների մասով չեմ կարող մեկնաբանել, որովհետև դա աշխատանքային խմբի և Հայաստանի կառավարության կողմից ուղարկվող ուղեբեռի հետ առնչություն չունի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ