News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 04
USD
403.05
EUR
438.03
RUB
4.44
Տեսնել լրահոսը

Իրանը  2 հազ․կմ թռիչքի հեռավորությամբ  նոր անօդաչու թռչող սարք  է ներկայացրել, երեքշաբթի հայտնել են արևմտյան լրատվամիջոցները։

Սարքը ստացել է «Մոհաջեր-10» անունը, այն կարող է կրել մինչև 300 կգ բեռ։ ԱԹՍ-ն նաև զինված է հետախուզական տվյալների հավաքագրման համակարգով։ Բացի այդ, անօդաչու թռչող սարքը կարող է տարբեր տեսակի զենքեր կրել։

Ըստ ստեղծողների՝ ԱԹՍ-ն կարող է օդում մնալ մի ամբողջ օր։

Անօդաչուն ցուցադրվել է նախագահ Իբրահիմ Ռաիսիի ներկայությամբ Իրանում Պաշտպանական արդյունաբերության օրվան նվիրված արարողության ժամանակ:

Ռաիսին կարգադրել է սկսել «Խորամշահր» և «Հաջ Քասեմ» բալիստիկ հրթիռների զանգվածային մատակարարումները Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերին:

Բացի այդ, ցուցահանդեսին ներկայացվել են Իրանի պաշտպանության նախարարության ձեռնարկությունների կողմից արտադրված բոլոր տեսակի անօդաչու թռչող սարքերը, այդ թվում՝ «Արաշ» և «Կարրար» կամիկաձեները։ Առաջին անգամ ցուցադրվել է «Սինա» պարեկող զինամթերքը։

Իր հերթին Associated Press-ը նշում է, որ թռիչքի մեծ հեռավորությունը  թույլ է տալիս անօդաչուին թռչել մինչև Իսրայել։ Արտաքուստ ԱԹՍ-ն հիշեցնում է ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու սարքը, գրում է գործակալությունը։




!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ