News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 06
USD
402.95
EUR
436.48
RUB
4.4
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը The Washington Post-ին տված հարցազրույցում ասել է, որ  ԵՀ-ի ղեկավարի պաշտոնում կրկին առաջադրվելու որոշումը կկայացնի այս տարվա վերջին։

Այն ասեկոսեների վերաբերյալ, որ ֆոն դեր Լյայենը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը, պարբերականի  թղթակիցը  հարցրել է, թե ո”ր աշխատանքն է նա նախընտրում՝ Եվրահանձնաժողովո”ւմ, թե” ՆԱՏՕ-ում։

«Ես ծնվել եմ Եվրոպայում: Տան իմ առաջին զգացողությունը կապված է Եվրոպայի հետ, և կարծում եմ, որ այն որոշակիորեն դրոշմված է իմ հիշողության մեջ, քանի որ ծնողներս կրքոտ եվրոպացիներ են եղել»,- ասել է  ԵՀ նախագահը։

Ավելի վաղ The Telegraph-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Բայդենը պնդում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում հատկապես ֆոն դեր Լլայենի նշանակումը։

ՆԱՏՕ-ի ղեկավարներն այս ամառ չկարողացան համաձայնության գալ ՆԱՏՕ-ի ներկայիս գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի իրավահաջորդի վերաբերյալ: Ուստի, դաշնակիցները պայմանավորվեցին մեկ տարով երկարաձգել Ստոլտենբերգի պաշտոնավարման ժամկետը․ նա կգլխավորի Հյուսիսատլանտյան դաշինքը մինչև 2024 թվականի աշուն։ Հենց 2024 թվականին էլ կլրանա Եվրահանձնաժողովի ներկայիս կազմի մանդատը։




!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳ ղեկավարը խնդրել է գերմանական Deutsche Welle-ի լրագրողին չխեղաթյուրել իր խոսքերը ԵԱՀԿ ճակատագրի մասին
Միջադեպը տեղի է ունեցել մամուլի ասուլիսում...
Գերմանիայի պաշտպանության ծախսերը 2024 թվականին կգերազանցեն ՀՆԱ-ի 2%-ը
Պաշտպանական ծախսերը երկրի ՀՆԱ-ի երկու տոկոսի չափով նախատեսված են ՆԱՏՕ-ի պայմանագրով...
Պետք է Ադրբեջանի հանրային դիրքորոշումը տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հարցում. Միրզոյանը՝ Կոլոմինային
Նոյեմբերի 30-ին Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի...
Միրզոյանն ու Կոլոմինան քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունը
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասի…
Սթոլթենբերգ. Ուկրաինան ավելի մոտ է ՆԱՏՕ-ին, քան երբևէ
Արտգործնախարարները նաև քննարկել են Ուկրաինայի՝ Դաշինքին անդամակցելու ուղին և առաջարկություններ են...
Շվեդիայի ԱԳ նախարար. Թուրքիան ակնկալում է վավերացնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի դիմումը «մի քանի շաբաթվա ընթացքում»
Ես երկկողմանի հանդիպում եմ ունեցել իմ թուրք գործընկերոջ հետ, նա ինձ ասաց, որ ակնկալում է, որ վավերացումը...
Ամենաշատ