News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 07
USD
403.1
EUR
434.94
RUB
4.35
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին և Իսպանիայի դեսպանության Երևանի գրասենյակի գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Կոնեսա Սանչոյին։

Մարզպետը շնորհակալություն է հայտնել դեսպանին այս դժվարին օրերին Սյունիք այցելելու համար։

Դիվանագետը նշել է, որ եկել են Սյունիք՝ իրենց աջակցությունն արտահայտելու, ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքին ծանոթանալու, նաև իսպանական կողմի օժանդակությամբ «Հայկական Կարիտասի» կողմից սահմանամերձ բնակավայրերում իրականացվող ծրագրի դիտարկման համար։

Պատասխանելով Մարկոս Գոմես Մարտինեսին հետաքրքրող հարցերին՝ Ռոբերտ Ղուկասյանը ներկայացրել է Սյունիքի տնտեսության կառուցվածքը, հիմնական զարգացած ճյուղերն ու խնդիրները։

Առանձին անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին և դրան արձագանքելու Սյունիքի պատրաստակամությանը․ մարզպետը հայտնել է, որ անհրաժեշտության դեպքում Սյունիքը պատրաստ է ընդունելու ու հյուրընկալելու այնտեղի բնակիչներին և այդ առումով աջակցելու մարդասիրական խնդիրների լուծմանն ուղղված գործողություններին։

Իսպանիայի դեսպանը խոսել է նաև տնտեսության այն ճյուղերի մասին, որոնք կարող են ներդրումային հետաքրքրություն ներկայացնել իսպանացի գործարարների համար՝ խոստանալով նրանց դեպի Սյունիք ուղղորդել։

Քննարկվել են երկուստեք համագործակցության խորացման ու հետագա համատեղ աշխատանքի հետ կապված մի շարք հարցեր ևս։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ