
Եվրոպայում դիզվառելիքի գները բարձրացել են հինգ տոկոսով՝ մեկ տոննայի դիմաց գերազանցելով հազար դոլարը, գրում է The Guardian-ը։
Բացի այդ, Brent տեսակի նավթի գինը, ըստ Լոնդոնի ֆոնդային բորսայի տվյալների, սեպտեմբերի 21-ից աճել է 1,18 տոկոսով՝ հասնելով 94,36 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Նախկինում ՌԴ կառավարությունը ժամանակավորապես արգելել էր բենզինի և դիզվառելիքի արտահանումը բոլոր երկրներ՝ բացառությամբ Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի և Ղրղզստանի։