News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 04
USD
403.05
EUR
438.03
RUB
4.44
Տեսնել լրահոսը

Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում (ԿԱՀ) «Վագներ» ՄՌԿ-ի նախկին ղեկավար Եվգենի Պրիգոժինի բիզնեսը ղեկավարում է տեղի «Ռուսական տան» ղեկավար Դմիտրի Սիտին, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ պարբերականի տվյալների, նա վերահսկում է ընկերությունների ցանցը, որոնք  «Վագներ» ՄՌԿ-ն, իբր, օգտագործել է Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում գտնվող բազայից ոսկի, ադամանդ և փայտանյութ արտահանելու համար: Նա նաև ղեկավարում է խմբավորման կողմից ֆինանսավորվող, Ռուսաստանում գործող ԶԼՄ-ները, ասել են աղբյուրները: Լրատվամիջոցների անունները չեն բացահայտվում, մինչդեռ Պրիգոժինին պատկանող Patriot մեդիախումբը դադարեցրել է իր աշխատանքը անցյալ տարվա հունիսին։

Միևնույն ժամանակ, պարբերականհը նշում է, որ նրա դերը Եվգենի Պրիգոժինի բիզնեսի զարգացման մեջ կարող է կարճատև լինել, քանի որ նա չունի Պրիգոժինի՝ Կրեմլի հետ կապերը։

«Ռուսական տուն» ռուսաստանյան  մշակութային կենտրոնը Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Բանգիում բացվել է 2022 թվականի փետրվարի 1-ին, որի տնօրեն է նշանակվել Սիտին, որը երկրում աշխատում է 2017 թվականից։




!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ