
Արցախում 30 հազար երեխա ադրբեջանական զինված ուժերի լայնածավալ հարձակման հետևանքով այժմ կիսաքաղցած, անտուն ու սարսափած է:
3 օր է՝ սոցցանցերում հրապարակվում են արցախցի երեխաների լուսանկարները, որոնք քնում են բակերում, նկուղներում, ապաստարաններում, դպրոցներում, եկեղեցիներում, ռուս խաղապահների տեղակայման վայրում կամ ուղղակի փողոցում՝ մոր գրկին կամ գետնին պառկած:
Այս երեխաները թիրախավորվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից, իրենց հայրենի բնակավայրերից տեղահանվելուց հետո նրանց այժմ նույնիսկ թույլ չեն տալիս դուրս գալ Արցախից, որտեղ նրանք անվտանգ չեն: Բոլոր այս երեխաների ճակատագիրը այս պահին անորոշ է: