News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 02
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Արցախում աղետը շարունակվում է. Արցախում 20 հազար մեր հայրենակիցներ գիշերում են բաց երկնքի տակ, Արցախում մեր բանակն այսօր պետք է զինաթափվի, թշնամին պահանջ է դրել բոլոր հրամանատարներին հանձնել, որ իր տարածքում դատի նրանց եւ, ամենայն հավանականությամբ, դատապարտի կամ ցմահ ազատազրկման, տաժանակրության, կամ մահվան: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքին հայտարարեց «Հայաքվե» նախաձեռնության ղեկավար Ավետիք Չալաբյանը:

«Ճանապարհը մինչեւ հիմա փակ է, երթեւեկությունը չկա, Ստեփանակերտը շրջափակման մեջ է, Մարտունին ու Մարտակերտը շրջափակման մեջ են, Ասկերանի գյուղերը գրավված են: Սա մի սոսկալի աղետ է, որը տեղի ունեցավ այս իշխանության եւ նրա հովանավորների կողմից գծած ծրագրի արդյունքում եւ որի պատանդին ու զոհերն են դարձել մեր հայրենակիցները: Այսօր Արցախը դեռ արնաքամ է լինում: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ րնահոսությունը դադարեցնենք»,-ասաց նա:

 Չալաբյանը նշեց մի քանի քայլեր, որոնք պետք է տեղի ունենան առաջիկա մի քանի օրերին. «Առաջինը, ոչ մի հայ զինվոր եւ հրամանատար չպետք է արտահանձնվի Ադրբեջանին, երկրորդ, ճանապարհները Արցախի հետ պետք է բացվեն, մենք պետք է հնարավորություն ունենանք մեր հայրենակիցներին հասցնել ամենաանհրաժեշտը՝ սնունդ, հագուստ, վառելիք, վրաններ եւ այլն:

Երրորդը, 10 հազարից ավել մեր հայրենակիցներ տարհանվել են իրենց գյուղերից, նրանք պետք է հնարավորություն ունենան իրենց տները, ինչքանով դա հնարավոր է: Եվ ամենակարեւորը, մեզ ուզում են համոզել, որ հայոց պատմության վերջին էջը շրջվել է եւ Արցախը կորսված է: Դա այդպես չէ: Եկեք երդվենք, որ չենք համակերպվի Արցախի կորստի հետ: Մեր երեխաները եւ թոռները Արցախը հետ են վերադարձնելու: Իսկ դրա համար շատ կարեւոր է, որ այն, ինչ մնացել է Արցախից, պահպանվի»,-հայտարարեց Չալաբյանը:

Անդրադառնալով ՄԱԿ-ի ԱԽ-ում Արցախի հարցով քննարկմանը, Չալաբյանը նշեց, որ Հայաստանի ներկայացուցիչն այնտեղ առաջարկել է, որ Արցախ մտնի ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություն. «Գուցե դա այն տարբերակներից մեկն է, որը գոնե ժամանակավոր կկարողանա Արցախում խաղաղություն պահովել, մինչեւ Հայաստանը ազատվելով այս խամաճիկային ռեժիմից, վերականգնի իր ուժերը: Մենք պետք է հասկանանք, որ եթե չլինի այդպիսի առաքելություն, Արցախի ժողովրդին հիմա էլ պատանդ պահելով ստիպի Հայաստանին հանձնել Սյունիքը կամ միջանցք Սյունիքով:

Ուստի կարեւոր է, որ առաջիկա օրերին Հայաստանի ողջ պետական համակարգը լծվի միջազգային գործընկերների հետանմիջական աշխատտանք, որքան էլ այս սրիկան մեզ խանգարի: Գնացեք, լծվեք գործի եւ արեք ամեն ինչ, որ միջազգային հանրության կարեւորագույն խաղացողները՝ ԱՄՆ, ՌԴ, ԵՄ, գուցե նաեւ Չինաստանը, իրենց ջանքերը համատեղեն Արցախի մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու, ճանապարհները բացելու, Ադրբեջանի ցեղասպան պլանները արգելափակելու համար»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ