News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 09
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Հանրապետության հրապարակում հանրահավաքի մասնակիցները երթ սկսեցին 4 ուղղություններով:

Անդրանիկ Թեւանյանը հայտարարեց, որ 4 ուղղություններով է երթը տեղի ունենալու, նա նաեւ ոստիկանությանը զգուշացրեց, որ որեւէ բռնություն չկիրառեն:

Թեւանյանը երթի մասնակիցներին կոչ արեց երթի ժամանակ ուղիղ եթերները միացնել:

Ցուցարարների մի մասը շարժվեց Ամիրյան փողոցով, 2-րդ խումբը Մաշտոց- Սարյան ուղղությամբ, 3-րդ ուղղությունը Վազգեն Սարգսյան փողոցով դեպի քաղաքապետարան, իսկ 4-րդ ուղղությունըԽանջյանով  դեպի վերեւ եւ Սասունցի Դավիթ փողոցով դեպի ներքեւ:

Նշենք, որ առավոտից Երեւանի տարբեր փողոցներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, փակվել են բազմաթիվ փողոցներ, իսկ այս պահին բողոքի ակցիա է ընթանում Հանրապետության հրապարակում:

Հիշեցնենք՝ ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը երեկ հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ից առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Համաժողովրդական շարժումը համակարգելու համար սկսել են ազգային կոմիտե ձևավորել։ Այն պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու կազմն է հայտնի` Հայկ Մամիջանյան, Ավետիք Չալաբյան, Անդրանիկ Թևանյան, Իշխան Սաղաթելյան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ