News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 02
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը 2011 թվականից Հարավային Կովկասում սխալ քաղաքականություն է վարում։ Այդ ժամանակ Ռուսաստանը սկսեց ավելի ակտիվորեն զենք ու զինտեխնիկա մատակարարելԱդրբեջանին։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը։

Նա չի բացառել, որ Մոսկվայի այդ քայլը կարող էր պայմանավորված լինել Հայաստանի մանևրներով՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք Եվրոպայի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման փորձով։

«Մոսկվան, ըստ երևույթին, ցանկանում էր հավասարակշռել Հայաստանի հետ հարաբերություններն այն դեպքում, եթե Երևանը ուղղվեր  Արևմուտք։ Այնուհետև Հայաստանը միացավ ԵԱՏՄ-ին, իսկ Ռուսաստանի և Ադրբեջանի համագործակցությունը զուգահեռաբար  թափ էր առնում։ Ռուսաստանում ստեղծվեց հզոր ադրբեջանամետ լոբբի։ Ադրբեջանցիները գնեցին փորձագետներ և լրագրողներ, ներթափանցեցին պետական ​​ապարատ և ակտիվ աշխատանք ծավալեցին ռուսական արտաքին քաղաքականության վերակառուցման ուղղությամբ՝ հօգուտ Բաքվի։

Եվ նրանք հասան իրենց նպատակին. Ռուսաստանը հավասար  հեռավորություն պահպանելու  քաղաքականության կուրս վերցրեց, ինչը նշանակում է, որ ով ավելի ուժեղ է, նա էլ կհաղթի։ Ահա Ադրբեջանն  ավելի ուժեղ դուրս եկավ, իսկ Ռուսաստանը հրաժարվեց օգնել Հայաստանին, թեև պայմանագրային պարտավորություններ ունի Հայաստանի հետ։ Եվ սա Փաշինյանի գալու արդյունքն էր, որը Ռուսաստանում ընկալվում էր որպես արևմտամետ քաղաքական գործիչ։ Փաշինյանը, գալով իշխանության, մի շարք սխալ քայլեր արեց։ Արդյունքում Ռուսաստանը չեզոքություն վերցրեց և չօգնեց Հայաստանին։

Իսկ հիմա Ռուսաստանն ինքն է ջրափոսի մեջ հայտնվել։ Հիմա, երբ հայերը ստիպված կլինեն լքել Լեռնային Ղարաբաղը, Հայաստանում հակառուսական տրամադրությունները կուժեղանան, ՀՀ իշխանությունը դուրս կգա ՀԱՊԿ-ից, դուրս կբերի ռուսական ռազմաբազան և ամերիկացիներին կհրավիրի Հայաստանի տարածք։ Արդյունքում Ռուսաստանը կկորցնի իր ներկայությունը Հայաստանում, իսկ Անդրկովկասը կդառնա ՆԱՏՕ-ի տարածաշրջան՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի դաշնակիցն է, իսկ Վրաստանը նույնպես ուղղված է Հյուսիսատլանտյան դաշինք։ Մոսկվայի ձախողված, հավասար հեռավորություն պահպանող քաղաքականության արդյունքում կպարտվեն և՛ Ռուսաստանը, և՛ Հայաստանը»,- ընդգծել է Ալեքսանդրովը։

Փորձագետը հիշեցրել է, որ անցյալ տարի նա առաջարկել էր Ռուսաստանին սպառնալ Ադրբեջանին հրթիռային հարված հասցնել նավթային ենթակառուցվածքին, եթե Բաքուն չդադարեցնի Լաչինի միջանցքի շրջափակումը և որոշի հարձակվել ռուս խաղաղապահների վրա։

«Ադրբեջանն արդեն հարձակվել է, բայց ոչ ոք ոչինչ չի անում։ Ուղղակի չեն ուզում, եկել են այն եզրակացության, որ Փաշինյանի իշխանությունը պետք է պատժվի իր արևմտամետ կողմնորոշման համար։

Ռուսաստանը չի ցանկանում սպառնալ Ադրբեջանին՝ նրան դաշնակից համարելով։ Ադրբեջանամետ լոբբին ստեղծել է Ադրբեջանի իմիջը որպես Մոսկվայի դաշնակցի, թեև Բաքուն անընդհատ վնասում է Ռուսաստանին։

Ռուսաստանում հասարակական կարծիքի ձևավորման գործում Հայաստանն ակտիվ աշխատանք չի տարել։ Ավելին, հակառուսական ցույցերն ու մուտքի արգելքի ներդրումը համապատասխան իմիջ ստեղծեցին ռուսական հասարակության մեջ։ Ադրբեջանը հաղթեց Ռուսաստանում տեղեկատվական պատերազմում, ուստի Մոսկվան ոչինչ անելու ցանկություն չունի»,- ավելացրել է քաղաքագետը։




!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ