News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 04
USD
403.05
EUR
438.03
RUB
4.44
Տեսնել լրահոսը

Շատ հետաքրքիր է, թե ինչու հասանք նրան, որ Եվլախում տեղի ունեցավ այդ հանդիպումը, երբ բազմաթիվ խնդիրներ կարող էին լուծված լինել մինչեւ Եվլախի հանդւպումը շատ ամիսներ առաջ: Այդ մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Նկատի ունեմ այն, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պատճառն այդպես էլ չհասկացվեց, այն ընդլայված հավաքը, որ կազմակերպված էր նոր նշանակված նախագահի նախաձեռնությամբ, արդյոք Արցախի ողջ էլիտան դրան մասնակցո՞ւմ էր, եւ այդ որոշումը, որ հետագայում փաստաթուղթ ծնվեց, որտեղ նշված էր, որ համաձայնել են, որ Հայաստանի զինված ուժերը դուրս գան Արցախից, երբ որ ՀՀ զինված ուժեր Արցախում գոյություն չունեն: Ո՞ւմ թելադրանքով դա արվեց, ինչո՞ւ վերջին վատությունն արեցին: Արայիկ Հարությունյանն այնտեղ նստած էր 22 ձայնով նախագահ կարգված Սամվել Շահրամանյանի կողքին: Դրանից առաջ էլ հայտնված էր Արցախի տարածքում մեծ կաղնու ծառի տակ հայտնված էր Ռուբեն Վարդանյանի կերպարակնքով մի գործիչ, որն անհետ կորել է: Ինչո՞ւ եկավ, ինչո՞ւ դարձավ պետնախարար, ինչո՞ւ դուրս եկավ, ինչո՞ւ մասնակցեց այն խորհրդավոր գործընթացներին, որին դերակատարում չունեցավ: Եվ վերջին հաշվով ունեցանք Եվլախը»,-ասաց նա:

Քոչարյանի խոսքով, դրանից շատ ամիսներ առաջ կար նաեւ ծրագիր, որ սկսենք երկխոսություն Բաքվի հետ. «Այդ բոլոր հավաքվածները մերժում էին: Պետք է անպայման կրակեի՞ն, որ նոր ասեին գնանք, սկսենք խոսել: Գուցե այդ կրակոցներով արդարացնում են այն գործընթացը, որի մեջ մենք հայտնվեցինք: Սամվել Բաբայանը ծրագիր էր առաջարկում եւ ես գիտեմ, որ ինքը պատրաստվում է դա հրապարակել, թե ինչ կետեր էր ուղարկել ադրբեջանական կողմին որպես զրույցի թեմա: Այնտեղ 15 կետ կա, որից 13-ին ադրբեջանցիները համաձայնել էին: Օրինակ, արդյոք կարելի՞ էր ՊԲ-ն փրկել, եթե անունը փոխենք, դառնալ ոստիկանական գվարդիա: Խոսակցության փոխարեն ստեղծեցինք պայմաններ, որ թնդանոթները խոսեն: Այդ պայմանները հենց Արայիկ Հարությունյանի հրաժարականով էր եւ Ռուբեն Վարդանյանի հայտնությամբ»,-ասաց նա՝ հավելելով, որ կապիտուլյացիոն փաստաթուղթը հենց սա էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ