News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 04
USD
403.05
EUR
438.03
RUB
4.44
Տեսնել լրահոսը

Առանց չափազանցության՝ կանգնած ենք մեր պետությունը կորցնելու վտանգի առաջ, ու ցավոք սրտի, մեզանից շատերը չեն գիտակցում կամ չեն ցանկանում տեսնել այն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորիկ Նորիկյանը:

«Շատ հարցերում մենք չենք կարողանում ասել Ո՛Չ․․․

Եվ բոլոր ժամանակների դավաճանները պետք է պատասխան տան

Առանց չափազանցության՝ կանգնած ենք մեր պետությունը կորցնելու վտանգի առաջ, ու ցավոք սրտի, մեզանից շատերը չեն գիտակցում կամ չեն ցանկանում տեսնել այն։

2020թ․ արցախյան աղետալի պատերազմը արմատապես փոխեց տարածաշրջանում հաստատված աշխարհաքաղաքական ստատուս քվոն, որի հետևանքով հայտնվել ենք ծայրաստիճան աննպաստ ու վտանգավոր գոտում։

Մեզանից պահանջում են գրեթե ամեն ինչ՝ տարածք, ինքնիշխանություն, նպատակներից հրաժարում, ինչու չէ նաև՝ պետականություն։

Ու մենք չունենք անհրաժեշտ պաշտպանական համակարգ, հակազդման մեր միջավայրը բավականին թույլ ու փխրուն է, ու շատ հարցերում մենք չենք կարողանում ասել Ո՛Չ․․․

Մենք չունենք ամենակարևոր հարցերի պատասխանը․ Շարունակու՞մ ենք ապրել տարիներ շարունակ մեզ սնուցված կեղծ, անիրական, հակագիտական ու հակաքաղաքական թեզերով, թե՞ ազգովի վերափոխվում ու դառնում ենք ռացիոնալ մտածողության կրող, ով գիտակցում է առկա մարտահրավերները և պատրաստ է դիմագրավել այն։

Այսօրվա իրականությունը նախորդող 30 տարիների գեներացված քաղաքական մտքի ու իշխող վարչակարգերի գործունեության հետևանքն է, քաղաքական էլիտայի գործունեության արգասիքը։

Ժողովու՛րդ, մեզ սթափվել է պետք։ Չարության, թշնամության, ատելության այս մթնոլորտից դուրս գալ ու սթափվել է պետք։

Առաջիկա ամիսները կարող են դառնալ ճակատագրական մեր պետության ու ժողովրդի համար, ու մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է լինելու հաշիվ տալ իրեն՝ ինքն ինչպե՞ս դրսևորեց իրեն այդ ժամանակահատվածում։

Այս պայմաններում ժողովուրդը պետք է իմանա ողջ ճշմարտությունը Արցախյան աղետալի պատերազմի բռնկման ու պարտության պատճառների մասին։ Եվ եթե պարզ դառնա, որ այս ամբողջ գործընթացում եղել են դավաճաններ, մարդիկ, որոնց տարբեր ժամանակներում վստահված է եղել մեր հայրենիքը, պարզապես այս կամ այն ձևով ծախել են, ձախողել են, տապալել են, վատնել են, անկախ նրանից՝ հի՞ն են, թե՞ նոր են, ներկա՞ են, թե՞ նախկին, պետք է պատասխան տան օրենքի, ժողովրդի ու պատմության առաջ։

Քանի դեռ այս հարցի պատասխանը չկա, թե ինչու՞ այսպես ստացվեց, մենք առաջ չենք շարժվելու․․․»,- գրել  է նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ