
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Նյու Յորքում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։
Հանդիպման ընթացքում Բայրամովը թուրք գործընկերոջը ղարաբաղյան գորգ է նվիրել։
«Մենք շնորհակալություն ենք հայտնում եղբայրական Ադրբեջանին այս թանկ նվերի համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։