Իշխանությունը ցեղասպանության հանցակից է, իրենք միշտ պատրաստ են հայի արյուն թափելու, ոնց որ թափել են այս ամբողջ ժամանակահատվածում: Այս մասին լրագրողների հետ զրույցում երթի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ արձագանքելով այն հարցին, որ իշխանությունից հայտարարում են, որ չի բացառվում, որ կկարեկն պետական շենքեր մտնելու պարագայում:
«Իմ խնդրանքն է՝ ամեն ինչ դնել մի կողմ, լինել-չլինելու հարց է, ամբիցիայի, իրար անուն դնելու ժամանակ չէ: Պետք է փրկենք Հայաստանը, իշխանափոխությունը ինքնանպատակ չէ, Այսօր Արցախը արնաքամ է լինում, իրենք վեր են ընգել այստեղ ու չեն օգնում, Անդրանիկ Քոչարյանի նմանները պետք է պատասխան տան»,- ասել է նա:
Սաղաթելյանը նշեց, որ ակցիաների նպատակը երկրում երկիշխանություն ստեղծելն է. «Կամ իշխանափոխություն կլինի, կամ Հայաստանտ կկորցնենք»:
Հարցին, թե արդյոք համագործակցում են ՔՊ-ականների հետ, քանի որ իշխանության տարբեր ներկայացուցիչների մոտ արդեն հակասություններ են նկատվում, Սաղաթելյանն ասաց, որ չեն բանակցում, վարչապետի իմպիչմենտի համար կբանակցեն միայն այն ժամանակ, երբ տեսնեն ժողովրդի ուժը:
Սաղաթելյանը համոզված է, որ այս վիճակը շարունակվելու դեպքում շուտով ականատես ենք լինելու ազգային ուժերի արտահանձնումն է թշնամուն:
«Նիկոլն ու Ալիեւը նույն բանն են ասում՝ իրար պաս տալով, մենք պետություն ենք կորցնում, էդ մարդը միայն հանձնում է: Մենք գալիս ենք ՀՀ սահմանները պաշտպանելու, ինքնիշխանությունը պահպանելու, իսկ իրենք Հայաստանի Հնարապետության ինքնիշխանության հերն անիծում են»,- ասաց նա: