
Սիոնիստական ռեժիմի հարաբերությունների կարգավորումը տարածաշրջանի մի շարք երկրների հետ չի ապահովում նրա անվտանգությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։
Նա նշել է, որ Իրանին մեկուսացնելու և ժողովրդին հիասթափեցնելու թշնամու նախագիծը ձախողվել է։
Ռաիսին հավելել է, որ հակառակորդին նահանջել է ստիպում դիմադրությունը, այլ ոչ թե կապիտուլյացիան և վարանումը, հայտնում է ԻՐՆԱ-ն։