
Մենք կարևորություն չենք տվել ԱՄՆ-ի և Հայաստանի համատեղ զորավարժություններին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, հաղորդում է TRT-ն։
Նախարարն ասել է, որ ինքը «այս միջոցառումը էապես կարևոր չի համարում»։ Մինչդեռ, նրա խոսքով, զորավարժություններում «անգամ 25 հոգու մասնակցությունը կարող է սխալ ընկալվել ներկա լարված իրավիճակում, այդ պատճառով կողմերը լավ կանեին՝ զգույշ գործեին»։