News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 04
USD
403.05
EUR
438.03
RUB
4.44
Տեսնել լրահոսը

Իտալիայի նախկին նախագահ Ջորջիո Նապոլիտանոն, ով պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2006-2015 թվականներին, մահացել է 98 տարեկան հասակում։ Այս մասին հայտնում է ANSA-ն։

Քաղաքական գործչի՝ Դիմադրության շարժման անդամ, Իտալիայի կոմունիստական կուսակցության նախկին առաջնորդի առողջական վիճակը վերջին շրջանում վատացել է։ Վերջին ամիսներին նա գտնվում էր Հռոմի կլինիկայում։

2013 թվականին Նապոլիտանոն դարձավ Իտալիայի Հանրապետության պատմության մեջ առաջին վերընտրված նախագահը։ Նա վաղաժամ թոշակի է անցել տարիքի պատճառով 2015թ. , այդ ժամանակ նա 89 տարեկան էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ