
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը վստահեցրել է, որ ռուս խաղաղապահների մահվան հանգամանքների հետաքննությունն արդեն տալիս է արդյունքներ, և մեղավորները կպատժվեն։
«Ադրբեջանական պատվիրակությունը կրկին ներողություն է խնդրել Ռուսաստանից սեպտեմբերի 20-ին Ղարաբաղում ռուս խաղաղապահների ողբերգական մահվան համար՝ վստահեցնելով ռուսական կողմին, որ իրականացվում է մանրակրկիտ հետաքննություն, որն արդեն տալիս է արդյունքներ, և բոլոր մեղավորները արժանի պատիժ կստանան»,- հայտնում է ՌԴ դիվանագիտական գերատեսչությունը։