News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 02
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Աշխարհում տեխնոլոգիական ոլորտի ավելի քան 236 հազ․ աշխատող  կորցրել է աշխատանքը 2023 թվականի սկզբից, ցույց է տալիս Layoffs.fyi պորտալի ուսումնասիրությունը։

Տվյալները վկայում են, որ տեխնոլոգիական ոլորտում 2023 թվականի վերջին կրճատումների թիվը զգալիորեն կգերազանցի անցյալ տարվա ցուցանիշը։ Այսպես, այս տարվա սկզբից 1,019 հազար տեխնոլոգիական ընկերություն աշխատանքից ազատել է 236,495 հազար մարդու։ Նախորդ տարեվերջին 1,024 հազար ընկերություն աշխատանքից ազատել է 154,34 հազար աշխատակցի, հայտնում է Layoffs.fyi-ն։

Այդ թվում՝ անցած շաբաթ, հեռահաղորդակցության սարքավորումներ արտադրող Cisco Systems Inc. հայտարարեց 350 աշխատակցի կրճատման մասին, իսկ սեպտեմբերի սկզբին Roku Inc. սթրիմինգային ընկերությունը հայտարարեց անձնակազմի 10%-ով կրճատման մասին։ Անցած տարեվերջին նրա աշխատակազմը կազմում էր մոտ 3,6 հազար մարդ։

Այս տարի աշխատակիցներին աշխատանքից ազատելու մասին հայտարարած տեխնոլոգիական ընկերությունների թվում են  ամերիկյան Amazon.com Inc., Electronic Arts, Palantir Technologies, Twilio Inc., DocuSign Inc., Salesforce Inc., Zoom Video Communications, eBay, Dell Technologies, PayPal Holdings, International Business Machines, Intel Corp., Microsoft Corp., Alphabet Inc., ինչպես նաև գերմանական SAP և շվեդական Spotify Technology ընկերությունները:




!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքական հաքերները երեկ կոտրել են krtadarak.am կայքի էջը եւ տեղադրել Թուրքիայի դրոշը. Մարտիրոսյան
Մարտիրոսյանը նշեց, որ չի կարող ասել, թե անվտանգության հետ կապված ինչ խնդիր է եղել կայքի հետ կապված…
ԲՏԱ նախարարության հետ ակտիվ քննարկումների փուլում ենք. Amazon web services-ի ներկայացուցիչը՝ Նիկոլ Փաշինյանին
Վարչապետն ընդունել է Amazon web services ընկերության տարածաշրջանային երկրների հանրային քաղաքականության գծով ղեկավարին...
Yandex Go-ն «Առատաձեռն նոյեմբերի» արդյունքներով 3 միլիոն դրամ կփոխանցի Հայաստանի բարեգործական կազմակերպություններին
Որքան երկար երթուղի և շատ ուղևորություն, այնքան մեծ ներդրում...
ICANN. Բևեռացվող աշխարհաքաղաքականությունը կարող է սկսել քայքայել ինտերնետի հիմքերը
Շատ կարևոր է տարբերակել, թե երկրներն ինչ են որոշում անել բովանդակության վերահսկողության, այլ ոչ թե տեխնիկական ենթակառուցվածքի հետ
Truth Social մայր ընկերությունը դատի է տվել 20 ԶԼՄ-ների՝ պահանջելով 1,5 մլրդ դոլարի փոխհատուցում
Ընկերությունը փոխհատուցում է պահանջում...
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում բացվել է ստեղծարար տեխնոլոգիաների լաբորատորիա (ֆոտո)
Մենք մեծագույն հպարտությամբ ենք հետևում, թե ինչպես են խաղային տեխնոլոգիաները հետաքրքրություն առաջացնում երեխաների և դեռահասների շրջանում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ