
Սևաստոպոլում գտնվող Սևծովյան նավատորմի գլխավոր շտաբի շենքի վրա հարձակումն իրականացրել են Ուկրաինայի զինված ուժերը՝ «Storm Shadow» հեռահար հրթիռների կիրառմամբ։ Այս մասին հայտնում է Sky News հեռուստաալիքը՝ հղում անելով Ուկրաինայի ռազմաօդային ուժերի անանուն ներկայացուցչին։
Ուրբաթ օրը Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարձակում են գործել Սևծովյան նավատորմի շտաբի վրա։ Արտակարգ իրավիճակի հետևանքով տասը տներում ապակիներ են կոտրվել հարվածային ալիքից, քաղաքացիական անձինք չեն տուժել։ Ինչպես հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, քաղաքի վրա հարձակման ժամանակ հակաօդային պաշտպանության համակարգը հինգ հրթիռ է խոցել։ Հարձակման հետևանքով մեկ զինծառայող համարվում է անհետ կորած։