News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 01
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նախատեսում է մեծացնել արտակարգ մարդասիրական գործունեությունը Լեռնային Ղարաբաղում և բանակցություններ է վարում որոշում կայացնողների հետ սննդամթերքի և հիգիենայի պարագաների առաքման մասին։ Այս մասին հայտնում է ԿԽՄԿ-ն։

Նշվում է, որ սեպտեմբերի 20-ին հրադադար է հայտարարվել, սակայն ռազմական էսկալացիայի հումանիտար հետևանքները դեռևս զգացվում են ողջ տարածաշրջանում։

Մարդիկ լքել են իրենց տները, հարազատները կորցրել են կապը միմյանց հետ. տեղեկություններ են ստացվում մարտերում վիրավորների մասին, որոնց դեռևս օգնություն չի ցուցաբերվել։

ԿԽՄԿ-ն հիշեցնում է, որ սեպտեմբերի 18-ին կազմակերպությունն առաջին անգամ կազմակերպել էր ապրանքների՝ ցորենի ալյուրի և հիմնական դեղամիջոցների միաժամանակյա առաքում Լաչինի միջանցքով և Ակնայի (Ագդամ) ճանապարհով:

Այդ ժամանակից  կազմակերպությունը նաև բժշկական պարագաներ է տրամադրել ռազմական և քաղաքացիական հիվանդանոցներին, ուրբաթ օրը նոր բեռներ են ժամանել: Մասնավորապես, բաժանվել է 28000 մանկական տակդիր և 200 տաք ծածկոց, որոնք նախատեսված են իրենց տները լքած մարդկանց համար։

Նաև խոշորագույն բժշկական կենտրոն է ուղարկվել 1 հազար լիտր դիզվառելիք՝ գեներատորների անխափան աշխատանքն ապահովելու համար և 500 լիտր դիզվառելիք՝ քաղաքը ջրամատակարարող գեներատորների համար։

ԿԽՄԿ-ի աշխատակիցները սկսել են գրանցել  կորցրած երեխաներին  կամ մերձավորներին   որոնող մարդկանց: Տեղի բնակիչները նույնպես դիմում են ԿԽՄԿ-ին՝ զոհված հարազատների մարմինները տարհանելու հարցում օգնության համար:




!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ