
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նյու Յորքում քննարկել են հացահատիկի գործարքը, Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը և Լեռնային Ղարաբաղում վերջին զարգացումները։
«Հանդիպումը կայացել է այսօր՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 78-րդ նստաշրջանի շրջանակում, այն տևել է 45 րոպե։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել կոնկրետ և կառուցողական քայլերի շուրջ, որոնք կարող են ձեռնարկվել առաջիկայում երկու երկրների հարաբերություններն ավելի բարձր մակարդակի բարձրացնելու նպատակով։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը, Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունները»,- ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։