News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 09
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին, երբ Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունը Արցախին ամբողջովին միայնակ են թողել հանցագործ, ահաբեկիչ թշնամու երախում, երբ Արցախը հանձնել են վերջնականապես, իսկ ժողովուրդն իր ընդվզումն է արտահայտում փողոցներում, քպականներն ու մերձքպական շրջանակները հանձնարարություն են ստացել ներքին թշնամանք տարածելու նոր ալիք նախաձեռնել: Ընդ որում՝ երկու ճակատով՝ ընդդեմ արցախցիների և ընդդեմ անհնազանդության ակցիաների ու հանրահավաքների մասնակցողների: Վերջիններիս հետ կապված «մեսիջները» վերաբերում են վաղուց ծեծված թեմաներին՝ «նախկիններ», «5-րդ շարասյուն», «ռուսական ագենտներ» և այլն:

Ընդ որում, այստեղ առավել ակտիվ են արևմտամոլ իշխանամերձներն անխտիր, թեկուզ նրանցից որոշները հանդես են գալիս իբր ընդդիմադիրի դիրքերից, իսկ իրականում զբաղված են պառակտմամբ: Իսկ ահա իշխանության հետ ասոցացվող տեղեկատվական հարթակները լծվել են արցախցիների դեմ թշնամանք հրահրելու գործին, ընդհուպ փողոցներում ակցիաներ իրականացնողներին որակելով «ղարաբաղցի ջարդարարներ»: Սա մեծ մասի զայրույթն էր առաջացրել: Շատերի կարծիքով, այսպիսով Փաշինյանը նպատակ ունի արցախցիների դեմ թշնամանքի նոր դոզա ներարկել և հիմքեր ստեղծել քաղաքացիական բախումների համար:

Փաշինյանական այս «սուրբ» գործին ներգրավվել են բոլոր հնարավոր «գործիքները», այդ թվում՝ հին ու վաղուց հայտնի: Հանրության աչքից չվրիպեց, ի մասնավորի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի մոր խայտառակ գրառումների շարքը: Նա ևս, ի դեպ, տասնամյակների դասախոս է, լսարան է մտնում, առնչվում ուսանողների հետ: Հավելենք, որ այս կինը միակը չէր. ի տարբերություն բազմաթիվ իրապես արժանապատիվ ու հայրենասեր դասախոսների, մի քանի դասախոսներ իրենց պարզապես խայտառակ կերպով էին պահել արցախցի ուսանողների հետ՝ իրազեկման ակցիայի ժամանակ: Պատահական չէ, որ շատ օգտատերեր կարծիք էին հայտնում, որ նման հակահայ պահվածքով անձանց պարզապես չպետք է թույլ տալ՝ գործ ունենալ երիտասարդ սերնդի հետ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի խորհրդարանը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (ուղիղ)
Նշենք, որ սա այս նստաշրջանի վերջին հերթական նիստն է...
«Ժողովուրդ». Սեյրան Օհանյանը դիմել է Հայկ Կոնջորյանին և առաջարկը բավարարվել է. այսօր հանդիպում կլինի
Իհարկե, պարզ չէ՝ փակ հանդիպումը ինչ ընթացք կունենա, բայց այն, որ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը...
«Հրապարակ». ՔՊ-ն կոռուպցիայի դեմ է «պայքարում»
Հանձնաժողովի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ առաջիկայում մոտ մեկ ամսով հանձնաժողովի անդամներից...
«Հրապարակ». Փաշինյանը ՔՊ-ում այլեւս միահեծան իշխանություն չունի. Ուսապարկերը, փաստորեն, դուրս են գալիս կոնտրոլից
Որ ամեն ինչ հարթ պետք է ընթանար՝ համոզված էր նաեւ թեկնածուն: Նա նիստի ընդմիջման ժամանակ ասել էր, որ...
«Ժողովուրդ». Դատական գործերը կարող են քննել էլեկտրոնային եղանակով
Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի նպատակն է ստեղծել այնպիսի իրավիճակ, որ էլեկտրոնային համակարգի...
«Հրապարակ». Երեկվանից Ալավերդու մատույցներում ոստիկանական զորքեր են կուտակել
Սակայն իշխանությունը զավթելուց հետո ՔՊ-ական ավագանու անդամների իզնութոզը չի երեւում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ