News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 03
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանը մի քանի օրից ԱԱԾ մեկուսարանից ազատ կարձակվի:

Նրան կալանավորել էին ՊՆ հողատարածքների ապօրինի վաճառքի գործով: Ըստ էության, պարզ է, թե որն է Վաչագան Ղազարյանի ազատության գինը: Այս տարվա օգոստոսի 31-ին դատախազությունը հայտնեց, որ «Եռաբլուր» պանթեոնի 4 միավոր հողատարածքները վերադարձրեց Հայաստանի Հանրապետությանը։

«Գլխավոր դատախազության մասնակի հաշտության համաձայնությունը հաստատվեց դատարանի կողմից: 2020 թվականի հոկտեմբերի 20-ին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում սկսվել էր ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանի եւ նրան փոխկապակցված անձանց պատկանող գույքի վերաբերյալ ուսումնասիրությունը։ Կատարված ուսումնասիրության արդյունքում Գլխավոր դատախազությունը 2022 թվականի մայիսի 31-ին Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմում՝ պահանջելով Վաչագան Ղազարյանից եւ նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել օրինական եկամուտներով չհիմնավորվող շուրջ 1 մլրդ 647 մլն դրամ եւ 7 մլրդ դրամ շուկայական արժեքով գույք։

2023 թվականի օգոստոսի 22-ին Վաչագան Ղազարյանի եւ նրան փոխկապակցված անձանց կողմից Գլխավոր դատախազություն էր ներկայացվել հայցապահանջը մասնակի ընդունելու եւ հայցապահանջում ներառված` «Եռաբլուր» զինվորական պանթեոնի 4 միավոր անշարժ գույքերը Հայաստանի Հանրապետության սեփականությանը փոխանցելու վերաբերյալ դիմում։

Դիմումի հիման վրա՝ ՀՀ գլխավոր դատախազության եւ դիմում ներկայացրած անձանց միջեւ 2023 թվականի օգոստոսի 22-ին կնքվել է հաշտության համաձայնություն, որը նույն օրը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան՝ օրենքով սահմանված կարգով հաստատելու նպատակով»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Քեֆ ենք անում, քեֆ ենք անում. իշխանությունն Ամանորին է պատրաստվում
Ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը՝ էստեղ մի հատ ցըմփ...
«Հրապարակ». Ավետիք Չալաբյանին կրկին կկալանավորե՞ն
Դեկտեմբերի 5-ի դատական նիստում Չալաբյանի պաշտպանները հանդես կգան պաշտպանական ճառով...
«Փաստ». Առաջարկվում է տարկետման համար տեղեկանքների ներկայացման ժամկետը երկարացնել. նախագիծ
12-րդ կետով սահմանվում է, որ տրված տարկետման ժամկետի ընթացքում ուսումնառությունը դադարեցվելու...
«Հրապարակ». Ռուսական «շպիոն» կառավարությունո՞ւմ. պահանջում են Վահե Ղազարյանի հրաժարականը
Բանն այն է, որ վերջին ամիսներին մինչ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները ցուցադրաբար մերժում են ՀԱՊԿ-ի եւ ԱՊՀ...
«Հրապարակ». Ռուսական «շպիոն» կառավարությունո՞ւմ. պահանջում են Վահե Ղազարյանի հրաժարականը
Իշխանական շրջանակներից տեղեկացանք, որ Փաշինյանը դիմադրում է այս պահանջին, քանի որ Վահե Ղազարյան...
«Ժողովուրդ». «ՀայաՔվե»-ի նախաձեռնությունը կքննարկվի դեկտեմբերի 4-ին. ինչ է սպասվում
Ամիսներ շարունակ կալանավայրում անցկացրած Ավետիք Չալաբյանի դեմ այս քրեական գործը, ինչպես հետո պիտի...
Ամենաշատ